Սեպտեմբերի վերջին Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը գրեթե հասել է 7.5 տրիլիոն դրամի

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբեր․/ԱՌԿԱ/.        Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2025 թ.-ի սեպտեմբերի վերջին Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը կազմել է 7,497,746 մլն դրամ՝ օգոստոսի վերջի 7,362,263 մլն դրամի համեմատ։

Ընդ որում, սեպտեմբերի վերջին ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը կազմել է 7.19 տրիլիոն դրամ՝ օգոստոսի վերջի 7.04 տրիլիոն դրամի համեմատ։ Ռեզիդենտներին տրամադրված դրամային վարկերի ծավալը կազմել է 4.86 տրիլիոն դրամ (նախորդ ամսվա 4.77 տրիլիոն դրամ), իսկ արտարժույթով վարկերի ծավալը՝ 2.32 տրիլիոն դրամ (2.27 տրիլիոն դրամ)։

Առևտրային բանկերի կողմից ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը սեպտեմբերի վերջին կազմել է 244.4 մլրդ դրամ՝ օգոստոսի 231.5 մլրդ դրամի համեմատ։ Ոչ ռեզիդենտներին տրամադրված դրամային վարկերի ծավալը կազմել է 62.3 մլրդ դրամ (նախորդ ամսում 57.6 մլրդ դրամ), իսկ արտարժույթով վարկերի ծավալը՝ 182 մլրդ դրամ (174 մլրդ դրամ)։

Վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի ծավալը իններորդ ամսվա վերջում կազմել է 403.4 մլրդ դրամ՝ ութերորդ ամսվա վերջի 396.7 մլրդ դրամի համեմատ։ Ոչ ռեզիդենտները ստացել են 45.4 մլրդ դրամ վարկ՝ նախորդ ամսվա 43 մլրդ դրամի համեմատ, իսկ ռեզիդենտներին տրամադրված վարկերը կազմել են 358 մլրդ դրամ՝ 353.7 մլրդ դրամի համեմատ։

Սեպտեմբերին առևտրային բանկերի վարկերի տոկոսադրույքը կազմել է 13.69% (օգոստոսին՝ 14.18%)։ Կենտրոնական բանկի ռեպո տոկոսադրույքը կազմել է 6.75% (ամսվա համար անփոփոխ)։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img