Ակբա բանկը խթանում է բիզնես արժեշղթաների զարգացումը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Սյունիքում Հայաստանի բանկերի միության կազմակերպած «Բանկերը մեկ տեղում» էքսպոյին Ակբա բանկը ներկայացրել է բանկի ֆինանսավորման ծրագրերն ու հնարավորությունները՝ ուղղված տեղի փոքր և միջին ձեռնարկություններին՝ արտադրողներին, գյուղատնտեսներին, ֆերմերներին, ինչպես նաև ֆիզիկական անձանց, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Շուրջ 30 տարի Ակբա բանկը Հայաստանի տնտեսության զարգացման առաջատարներից է, մասնաճյուղային լայն ցանցով ներկայացված է Հայաստանի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Սյունիքի 4 քաղաքներում՝ մասնակցելով երկրի համար առաջնային ու երկարաժամկետ նախագծերի իրականացմանը։

«Սա շատ լավ հարթակ է ոչ միայն բանկի, այլ նաև Սյունիքի մարզում գործունեություն ծավալող ՓՄՁ-ների համար, քանի որ լրացուցիչ հնարավորություն է ստեղծվել քննարկելու բիզնեսների զարգացման հեռանկարները։  Այս հարթակը նաև լավ հնարավորություն է բանկի, տեղի ՓՄՁ-ների և կառավարության ներկայացուցիչների միջև շփումների զարգացման համար, որովհետև մարզում ծրագրերն իրականացվում են նաև կառավարության աջակցությամբ»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Սյունիքում մեր բոլոր կարևոր նախաձեռնությունները կապված են արժեշղթաների և նորագույն տեխնոլոգիաների հետ։ Դա նշանակում է, որ մենք ոչ միայն ֆինանսավորում ենք բիզնեսը, այլև կառուցում ենք ընդհանուր արժեշղթա՝ տալով փորձ, ֆինանսավորում, հետո վաճառքի ուղիներ։ Նմանատիպ շատ լավ փորձեր ունենք, երբ մի արժեշղթա կառուցելու արդյունքում ստեղծվում է երկրորդը, հետո երրորդը ու այսպես շարունակ։ Եվ մարդիկ այս հաջողված փորձերը ցանկանում են ընդօրինակել և մենք նրանց սիրով օգնում ենք»,- նշել է Ակբա բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Արսեն Մելքոնյանը։

Ակբան Հայաստանում ոչ միայն ֆինանսավորում է ՓՄՁ-ներին, այլև ձևավորում է դրա զարգացման միջավայրը՝ գիտելիքով և բանկում կուտակված լավագույն փորձով։

«2013 թվականից մինչ այսօր Ակբա բանկն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում տնտեսվարողների համար իրականացնում է անվճար բիզնես դասընթացներ։ Այս դասընթացները նախատեսված են ինչպես Ակբա բանկի հաճախորդների, այնպես էլ ոչ հաճախորդների համար»,- նշել է Ակբա բանկի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի տնօրեն Նորիկ Նազարյանը։

Մանրամասն՝տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img