Ֆինանսների նախարարությունը պատրաստում է հարկային քաղաաքականության մեջ փոփոխությունների հայեցակարգ

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ֆինանսների նախարարությունն աշխատանքներ է տանում հարկային քաղաքականության մեջ փոփոխությունների հայեցակարգի նախապատրաստման ուղղությամբ։ Ինչպես նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, այս հարցի հայեցակարգային քննարկումներն ընթանում են տնտեսվարող սուբյեկտների արդար քննադատության ֆոնին, որոնք վերաբերում են հարկային օրենսդրության հաճախակի փոփոխությանը։

«Հարկային օրենսգրքի փոփոխության պրոցեսը կապելու ենք բյուջետային պրոցեսի հետ և իրականացնելու ենք դա ցիկլով, երբ բոլոր հարկային փոփոխությունները Ազգային ժողովին և հանրության քննարկմանն ենք ներկայացնելու մի փաթեթով, մի անգամ տարվա մեջ։ Մենք կորոշենք վերլուծական քննարկումն ու գործողությունները, որոնք պետք է իրականացնի կառավարությունը, որպեսզի առաջարկի ցանկացած փոփոխություն։ Եվ ես կարծում եմ, որ հարկային քաղաքականության վերաբերյալ ամենամեծ քննադատությունը, որը այս կետով էր, կկարողանանք այս գործողությամբ հասցեագրել», – ասաց նա ՀԲ–ի «Երկրի տնտեսական նորությունները» զեկույցի շնորհանդեսի ժամանակ։

Հովհաննիսյանը նշեց, որ իշխանությունները մեծ տեղ չունեն փոքրացնելու հարկեր–ՀՆԱ հարաբերակցությունը՝ հաշվի առնելով այն, թե ինչքան կարևոր ենթակառուցվածքային և սոցիալական ծախսերի են այժմ բախվում։

«Միևնույն ժամանակ մեծ ավելացումների ամբիցիա էլ չունենք, որովհետև հասկանում ենք, որ Հայաստանում հարկերի բարձրացումը այս փուլում, համենայն դեպս, չի կարող բերել արդյունավետության բարձրացման։ Մենք պետք է ավելի շատ փող թողնենք մեր տնտեսվարողների մոտ այդ դինամիզմը պահպանելու և այդ արտադրողականության մեջ ներդրումները խթանելու ուղղությամբ, և սրա ուղղությամբ էլ էլի առաջարկներ ներկայացնելու ենք», – ասաց նա։

Այս կապակցությամբ ֆինանսների նախարարը նշեց, որ շուտով կներկայացվի արագացված ամորտիզացիայի նախագիծը, որը թույ կտա ներդրողներին ավելի արագ ամորտիզացնել կապիտալ ներդրումները։

«Սա հավելյալ միջոցներ կթողի տնտեսության մեջ, որպեսզի այն տնտեսվարողները, ովքեր հեռահար նպատակներ ունեն, կարողանան ավելի լավ պայմաններ ունենալ», – պարզաբանեց նա։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img