Հայաստանի Wilco Wealth Management ընկերությունը միջազգային ճանաչում է ստացել Դուբայում կայացած MENA WealthBriefing Awards մրցանակաբաշխության ժամանակ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Wilco Wealth Management ընկերությունը մասնակցել է Դուբայում անցկացված MENA WealthBriefing Awards 2025 մրցանակաբաշխությանը և արժանացել միջազգային ճանաչման։ Միջոցառումը համախմբել էր տարբեր երկրների առաջատար ֆինանսական կազմակերպությունների։

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը կայացել է նոյեմբերի 20-ին՝ Դուբայի The Armani Hotel-ում։

Գալա երեկոյի ընթացքում Wilco Wealth Management-ի գործադիր տնօրեն Իրինա Բելիշեվան արժանացել է «Կապիտալի կառավարման ոլորտում տարվա կին առաջնորդ» կոչմանը։

Այս մրցանակը շնորհվում է այն առաջնորդներին, ովքեր կապիտալի կառավարման ոլորտում ինտեգրում են նորարար մոտեցումներ՝ շուկայի համար սահմանելով գերզանցության նոր չափանիշներ։ 

Իրինա Բելիշեվայի աշխատանքը բարձր է գնահատվել հատկապես իր ռազմավարական տեսլականի, մասնագիտական ներդրման և տարածաշրջանում ֆինանսական ոլորտի զարգացմանը նպաստող գործունեության համար։

«Այս մրցանակը մեր ամբողջ թիմի աշխատանքի արդյունքն է։ Այն ապացուցում է, որ Հայաստանը կարող է դառնալ համաշխարհային մակարդակի ֆինանսական փորձագիտության կենտրոն և որ ընտանեկան կապիտալի արդյունավետ կառավարումը հնարավոր է կառուցել վստահության, թափանցիկության և մարդկային արժեքների հիմքի վրա», – նշել է Wilco Wealth Management-ի գործադիր տնօրեն Իրինա Բելիշեվան։

ClearView Financial Media-ի գործադիր տնօրեն և WealthBriefing-ի հրատարակիչ Սթիվեն Հարիսը հավելել է.

«Յուրաքանչյուր մրցանակակիր և բարձր գնահատական ստացած կազմակերպություն անցել են խիստ և անկախ գնահատման գործընթաց և լիովին արժանի են իրենց այս տարվա ձեռքբերումներին»։

2002 թ-ին հիմնադրված և 2025 թ-ին ռեբրենդինգ անցած Wilco Wealth Management-ը ներկայացնում է ընտանեկան կապիտալի կառավարման ժամանակակից մոդել Հայաստանում։ Ընկերությունն աշխատում է միջազգային ընտանիքների, ձեռներեցների և բարձր եկամուտ ունեցող անձանց հետ:

Wilco-ի գործունեության հիմքում են վստահությունը, ստեղծարարությունը և կենունակությունը։ Ընկերությունն առաջարկում է բարեկեցության ապահովմանն ուղղված համալիր ֆինանսական և ոչ ֆինանսական լուծումներ․ ակտիվների կազմի ու կառուցվածքի կառավարումից մինչև կոնսիերժ աջակցություն և ժառանգության պլանավորում։

Wilco Wealth Management-ը գործում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի վերահսկողության ներքո և ունի բրոքերային, ակտիվների կառավարման և ներդրումային խորհրդատվության ծառայություններ մատուցելու լիցենզավորում։

Wilco-ն Հայաստանում առաջին ընկերությունն է, որը ներդրել է միջազգային Market Responsiveness Index (MRI) մեթոդաբանությունը, որով գնահատվում է, կազմակերպության՝ հաճախորդների պահանջներին ու շուկայի փոփոխություններին արձագանքելու արդյունավետությունն ու արագությունը։

Այս մրցանակը ևս մեկ անգամ ընդգծում է Wilco-ի հետևողական ձգտումը՝ ձևավորելու ընտանեկան կապիտալի կառավարման բարձր մշակույթ Հայաստանում և տարածաշրջանում։

MENA WealthBriefing Awards մրցանակաբաշխությունը կազմակերպվում է Մեծ Բրիտանիայում գործող ClearView Financial Media ընկերության կողմից, որը նաև WealthBriefing-ի հրատարակիչն է։ Մրցանակաբաշխությունը ներկայացնում է մասնավոր բանկային, ընտանեկան գրասենյակների և կապիտալի կառավարման ոլորտների լավագույն փորձը՝ արժևորելով նորարար և հաճախորդակենտրոն ընկերությունների ու մասնագետների ամբողջ աշխարհում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img