Հայաստանում համախառն պահուստները սեպտեմբերին  կայունացել են 4.3 մլրդ դոլարի՝ ներմուծման 3․4 ամսվա ծածկույթին համարժեք մակարդակում․ ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի/ԱՌԿԱ/ Հայաստանումհամախառն պահուստները սեպտեմբերին  կայունացել են 4.3 միլիարդ ԱՄՆ դոլարի՝ ներմուծման 3․4 ամսվա ծածկույթին համարժեք մակարդակում, նշվում է ՀԲ–ի «Armenia Monthly Economic Update – November 2025» հաշվետվության մեջ։

ՀՀ ԿԲ-ի տվյալներով՝ Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի սեպտեմբերի դրությամբ կազմել են $4,277.4 մլն՝ օգոստոսի $4,227.1 մլն-ի համեմատ, ամսական աճը՝ 1,19%։

ՀԲ–ի ուսումնասիրության մեջ նշվում է, որ հոկտեմբերին ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքը միջինը կայուն է պահպանվել՝ նախորդ ամսվա համեմատ։

«Անցյալ տարվա նույն ամսվա համեմատությամբ՝ ՀՀ դրամը հոկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվեց1.2 տոկոսով (տ/տ)՝ միաժամանակ համապատասխանաբար 5.5 տոկոսով (տ/տ)  և 17.7 տոկոսով (տ/տ)  արժեզրկվելով եվրոյի և ռուբլու նկատմամբ։ Սեպտեմբերին իրական արդյունավետ փոխարժեքը (REER) նվազեց 1 տոկոսով (տ/տ)», – նշվում է ուսումնասիրության մեջ։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2025թ․–ի հոկտեմբերին դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 382․7 դրամ, ինչը 1,2%–ով ցածր է 2024թ․–ի սեպտեմբերի նույն ցուցանիշից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img