Wed, 11 March
3.1 C
Yerevan
USD: 377.41 RUB: 4.79 EUR: 439.27 GEL: 137.62 GBP: 507.62

ՀՀ–ում կներդրվի անկանխիկ առևտրի հետվճարի համակարգ

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել քաղաքացիների անկանխիկ առևտրի հետվճարի համակարգի ներդրմանը:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ համապատասխան նախագիծը արդեն շրջանառվել է: 

«Երևի 1-2 շաբաթ հետո՝ ամենաուշը, Կառավարության նիստում այդ հարցը կհաստատենք, որպեսզի հունվարի 1-ից մեկնարկենք»,- ասել է նախարարը:

Թեմայի առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է. «Դա նշանակում է, որ ցանկացած քաղաքացի առևտրի անկանխիկ վճարումներից 2 տոկոս հետվճար է ստանալու նույն քարտին՝ ինքնաշխատ եղանակով: Այսինքն՝ դիմում գրելու և այլ գործողություններ անելու անհրաժեշտություն չի լինի»:

Արձագանքելով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ այդ դեպքում կենսաթոշակառուների համար, հաշվի առնելով այսօրվա որոշումը, այն կդառնա 22 տոկոս:

Նշենք, որ այսօր կառավարությունը որոշում է կայացրել, որ 2026 թ․ հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի մինչև 20% հետվճար՝ գործող 12%-ի փոխարեն։ Արդյունքում՝ կենսաթոշակի կամ նպաստի չափը կարող է բարձրանալ մինչև 10,000 դրամով՝ գործող 6,000-ի փոխարեն։ 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վաղվանից 10 հազար թոշակառուի տվյալներ ինքնաշխատ եղանակով կբաշխվեն 4 բանկերի միջև․ նախարար

Նախարարը հայտնեց, որ համաձայնագրերն արդեն կնքված են 4 բանկի հետ, և շուտով կսկսվի առաքումների գործընթացը

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

UBPay-ը և MoneyTO–ն մեկնարկում են դրամական փոխանցումներ Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա

UBPay հայաստանյան վճարային համակարգի հաճախորդներն այսուհետ կարող են դրամական փոխանցումներ կատարել Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա՝ անմիջապես ստացողների բանկային հաշիվներին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img