Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկը և Գլոբբինգը հայտարարում են համագործակցության ընդլայնման մասին։

Օրեր առաջ հուշագիրը ստորագրել են Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը և Գլոբբինգի հիմնադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը՝ ազդարարելով համագործակցության մեկնարկը ընկերության պարտատոմսերի առաջին թողարկման և տեղաբաշխման հարցում, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Գլոբբինգի հիմնադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը նշել է. «2015թ.-ից Գլոբբինգը ձևավորում է օնլայն գնումների ոլորտն ու մշակույթը Հայաստանում, Ղազախստանում և Ուզբեկստանում։ Մենք ոլորտի առաջատարն ենք 10 տարի շարունակ և ոլորտի ամենամեծ հայկական ըներությունը՝ ԱՊՀ-ում: Մեր հաջորդ մեծ քայլը Գլոբբինգի պարտատոմսերի թողարկումն ու տեղաբաշխումն է Կոնվերս Բանկի հետ համատեղ, ինչն ապահովելու է բրենդի գլոբալ ընդլայնումը և միջազգային զարգացումը, նոր լոգիստիկ ուղղությունների ստեղծումը և, որն ամենակարևորն է, գնելով պարտատոմս՝ կդառնաք Գլոբբինգի միջազգային զարգացման կարևոր մասնակից»։

Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը կարևորել է կորպորատիվ պարտատոմսերի դերը ֆինանսական ներգրավումների դիվերսիֆիկացման և կապիտալի շուկաներում ներկայացվածության աճի տեսանկյունից։ Նա ընդգծել է, որ Կոնվերս Բանկը պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման մեծ փորձառություն ունի և այսօր Հայաստանի բիզնես համայնքին ներկայանում է որպես վստահելի, պրոֆեսիոնալ և համակողմանիորեն աջակցող գործընկեր։

Նա նշել է. «Ողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում բիզնեսը հաճախ բախվում է ֆինանսավորման սահմանափակումների։ Առանց արտաքին ներգրավումների բարդանում է նրանց շարունակական աճն ու մրցունակությունը։ Պարտատոմսերի թողարկումն այս առումով արդյունավետ միջոց է՝ ընդլայնելու կապիտալը, բարձրացնելու թափանցիկությունը և ամրապնդելու հաճախորդների լոյալությունն ու վստահությունն ընկերության նկատմամբ։ Միաժամանակ թողարկողները, Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակման դեպքում, հնարավորություն են ստանում օգտվելու պետական սուբսիդավորման ծրագրից, ինչը ևս էական խթան է թողարկող ընկերություններին խրախուսելու և կապիտալի շուկայի զարգացման համար»։

Գլոբբինգի պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկը նախատեսվում է դեկտեմբերի 12-ին։ Գլոբբինգի հաճախորդները, ինչպես նաև հետաքրքրված ֆիզիկական և իրավաբանական անձինք, կկարողանան ներդրում կատարել Գլոբբինգի ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով պարտատոմսերում՝ Կոնվերս Մոբայլ հավելվածի միջոցով կամ Բանկի ցանկացած մասնաճյուղում։ Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

Յունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան

Յունիբանկը հայտարարում է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ռեֆերալ ակցիայի մեկնարկի մասին, որը նախատեսված է աշխատավարձային նախագծի քարտապանների համար

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img