Հայաստանի բանկային համակարգը լավ կապիտալացված և իրացվելի է, բայց ԿԲ–ն պետք է աչալուրջ լինի․ ԱՄՀ

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ԱՄՀ–ի գնահատմամբ, Հայաստանի բանկային համակարգը լավ կապիտալացված և իրացվելի է, հայտարարել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավատն «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

«Սա համահունչ է ՀՀ ԿԲ սթրես թեստերի արդյունքներին, որոնք ցույց են տալիս, որ բանկային համակարգը բավարար կապիտալ ունի ուժեղ ցնցման դիմակայելու համար», – ասել է նա։

Այդուհանդերձ Ռավատը կարևորում է, որ ՀՀ ԿԲ-ն աչալուրջ մնա։

«Օրինակ՝ եթե բանկերի վարկավորման որոշակի աճը տնտեսական նպաստավոր զարգացումների առողջության նշան է, վարկավորման շուկայի որոշ հատվածներում վարկավորման չափազանց մեծ աճը կարող է ռիսկերն ավելացնել, օրինակ՝ վարկառուները իրենց վարկերի վերադարձի հետ կապված խնդիրների առջև կանգնեն տնտեսական պարբերաշրջանի շրջադարձերի ժամանակ։ Այս պատճառով կարևոր է, որ ՀՀ ԿԲ-ն պատրաստ է իր կարգավորման և վերահսկողական լիազորությունները գործադրել առողջ և կայուն վարկավորման աճ ապահովելու համար, որը չի սպառնում ֆինանսական կամ տնտեսական կայունությանը», – ընդգծել է նա։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի տվյալների համաձայն, որոնք հիմնված են Հայաստանի բանկերի հաշվետվությունների վրա, Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2025 թվականի երրորդ եռամսյակի համար կազմել է 107,2 մլրդ դրամ՝ 2024 թվականի նույն եռամսյակի համեմատ աճելով 15,57%-ով։ Հայաստանի բոլոր 17 բանկերի համախառն ակտիվները 30.09.2025թ. դրությամբ կազմել են 11,97 տրլն դրամ (2024թ. նույն եռամսյակի համեմատ աճը՝ 20,15%), պարտավորությունները՝ 9,94 տրլն դրամ (աճը՝ 20,09%), ընդհանուր կապիտալի ծավալը՝ 2,03 տրլն դրամ (աճը՝ 20,44%)։

Ամբողջական հարցազրույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img