Հայաստանի համախառն պետական պարտքը 2025թ․–ի նոյեմբերին աճել է 0,22%–ով՝ մինչև 14,2 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/ԱՌԿԱ/․Հայաստանի համախառն պետական պարտքը 2025 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել է 14 204,2 մլն դոլար՝ 2025 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ գրանցված 14 173,2 մլն դոլարի դիմաց։ Այս մասին են վկայում հանրապետության Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները:

Այսպիսով, ամսական աճը կազմել է 0,22%:

2024 թվականի դեկտեմբերի 31-ի ցուցանիշի համեմատ (12 842,2 մլն դոլար)՝ ընթացիկ տարվա նոյեմբերին պետական պարտքն աճել է շուրջ 10,6%-ով, իսկ 2024 թվականի նոյեմբերի 30-ի համեմատ (12 569,8 մլն դոլար)՝ աճը կազմել է 13%:

2025 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ ընդհանուր պարտքի կառուցվածքում 6 800,0 մլն դոլարը բաժին է ընկնում արտաքին պարտքին (հոկտեմբերի վերջի ցուցանիշը՝ 6 788,1 մլն դոլար), իսկ ներքին պարտքը նոյեմբերի 30-ին կազմել է 7 404,2 մլն դոլար՝ հոկտեմբերի 31-ի 7 385,1 մլն դոլարի դիմաց:

Միևնույն ժամանակ, դրամային արտահայտությամբ, 2025 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը կազմել է 5 417,9 մլրդ դրամ՝ նույն տարվա հոկտեմբերի 31-ի 5 424,4 մլրդ դրամի դիմաց:

Հաշվետու ամսվա վերջին արտաքին պարտքը կազմել է 2 593,7 մլրդ դրամ (նախորդ ամսվա վերջին՝ 2 598,0 մլրդ դրամ), իսկ ներքին պարտքը նոյեմբերի 30-ին կազմել է 2 824,2 մլրդ դրամ (հոկտեմբերի վերջին՝ 2 826,4 մլրդ դրամ):

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img