Հայաստանի բանկերը պահպանում են կապիտալի և իրացվելիության բուֆերները, դոլարացումը նվազում է․ Fitch

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի/ԱՌԿԱ/ Հայաստանի բանկերը պահպանում են կապիտալի և իրացվելիության ամուր բուֆերներ, իսկ շահութաբերությունը մնում է բարձր՝ չնայած Ռուսաստանից արտակարգ ֆինանսական ներհոսքերի կարգավորմանը։ Այս մասին նշված է Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության զեկույցում։

«Դոլարացումը շարունակում է աստիճանաբար նվազել. ավանդների դոլարացումը 2025 թվականի նոյեմբերին նվազել է մինչև մոտ 43,3%, ինչին նպաստել են կարգավորող միջոցառումները և դրամի նկատմամբ վստահության աճը», — նշվում է հետազոտության մեջ։

Ըստ «ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի տվյալների, որոնք հիմնված են հայկական բանկերի հաշվետվությունների վրա, Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2025 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 107,2 մլրդ դրամ՝ 2024 թվականի նույն եռամսյակի համեմատ աճելով 15,57%-ով։ Հայաստանի բոլոր 17 բանկերի համախառն ակտիվները 30.09.2025թ. դրությամբ կազմել են 11,97 տրլն դրամ (աճը 2024թ. նույն եռամսյակի համեմատ՝ 20,15%), պարտավորությունները՝ 9,94 տրլն դրամ (աճը՝ 20,09%), ընդհանուր կապիտալի ծավալը՝ 2,03 տրլն դրամ (աճը՝ 20,44%)։

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2025 թվականի դեկտեմբերի սկզբի դրությամբ, վերջին ամիսներին Հայաստանում դոլարացման մակարդակն իջել է պատմական ամենացածր մակարդակին. 2025 թվականի հոկտեմբերին դոլարացման մակարդակը, որը գնահատվում է ռեզիդենտների դոլարային ավանդների հարաբերակցությամբ ռեզիդենտների ընդհանուր ավանդներին, կազմել է 34,2%։ ԿԲ կայքում ներկայացված տվյալների համաձայն՝ դոլարացման մակարդակը նվազման կայուն միտում է դրսևորում 2023 թվականի մարտից, երբ այդ ցուցանիշը կազմում էր 43,7%։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img