Փոխվարչապետը ԵՆԲ ստորաբաժանման ղեկավարի հետ քննարկել են բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը՝ ԵՆԲ ստորաբաժանման ղեկավար Մատեո Ռիվիլինիի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՆԲ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը։

Այս մասին տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Կարևորվել է նաև ԵՆԲ համագործակցությունը տնտեսության զարգացման ուղղությամբ ծրագրերի,  հատկապես մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը Հայաստանում, որը նպաստում է երկրում ԵՄ լավագույն փորձի և բիզնես մշակույթի ներդրմանը:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում ԵՆԲ մասնակցության համար:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող աշխատանքներին և Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը:

Երկուստեք կարևորվել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի 2025 թվականին Լյուքսեմբուրգ կատարած այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները և դրանց ուղղությամբ արձանագրված հաջողությունները:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img