Հիփոթեքային և սպառողական վարկավորումը Հայաստանում մնում է ԿԲ–ի բարձր ուշադրության գոտում․ Գալստյան

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի/ԱՌԿԱ/ Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելի որակի վատթարացում ընթացիկ ցուցանիշներում չի դիտվում, հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցերին:

Մեկնաբանելով վարկային պորտֆելի որակի գնահատականը վարկավորման շարունակվող բարձր տեմպերի և առանձին հատվածներում ռիսկերի հնարավոր կուտակման համապատկերում՝ նա նշեց, որ ներկայումս բանկային համակարգը գտնվում է «բավականին լավ գոտում»:

«Սակայն պետք է ավելի ուշադիր լինել առանձին հատվածների, մասնավորապես՝ հիփոթեքային և սպառողական վարկավորման նկատմամբ: Մենք մշտապես հետևում ենք այդ ոլորտներին, քանի որ մեզ համար կարևոր է հասկանալ, թե ինչ պոտենցիալ զարգացումներ կարող են առաջանալ շուկայում բացասական սցենարի դեպքում», — ասաց Գալստյանն ասուլիսի ժամանակ։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն՝ Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելը 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 7,7 տրլն դրամ՝ 2024 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ աճելով 22,66%-ով: ($1 — 378,44 դրամ):

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img