Վավերագրվում են հայկական պատմական հուշարձանները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի․/ԱՌԿԱ/․ 2023 թվականից սկսած «Ինքնություն» հիմնադրամը մեկնարկել է  Հայաստանի բազմադարյա վանքերի,  եկեղեցիների ու մշակութային կոթողների վավերագրումը։

Հիմնադրամի գաղափարի շուրջ համախմբված երիտասարդները հաղթահարում են դժվարանցանելի ճանապարհներ, լեռներ ու անտառներ՝ պատմական հուշարձանները վավերագրելու նպատակով։  

Արդեն իսկ իրականացված նկարահանումների արդյունքում վավերագրվել են Առաքելոց վանքը, Ենոքավանի մատուռը, Սամսոնի կամուրջը, Կայան բերդը, Շատիվանքը, Զորաց տաճարը և մշակութային մեծ արժեք ունեցող այլ կոթողներ:

«Ինքնություն» հիմնադրամը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամաշնորհային ծրագրի հաղթողներից է։ Հիմնադրամի աջակցությամբ ձեռք են բերվել անհրաժեշտ սարքավորումներ՝ նկարահանումները և մոնտաժային աշխատանքներն իրականացնելու համար:

««Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը կարևորում է հայկական մշակույթի պահպանումը, զարգացումն ու տարածումը։ Ունենք հարուստ մշակույթ` նյութական և ոչ նյութական արժեքներով, որը հայ ժողովրդին առանձնացնում է այլ ազգերից։ Այս նախաձեռնության շնորհիվ ևս հետագայում մեր սերունդները հնարավորություն կունենան փաստերով ապացուցելու, թե ինչ մշակութային արժեքներ ունի հայ ժողովուրդը»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։ 

«Մեր նպատակը մշակույթի մասին վավերագրական ֆիլմեր ստեղծելն ու տարածելն է։ Այս պահին կենտրոնացած ենք մշակութային, նյութական արժեքների վրա։ Ընտրում ենք 3 չափանիշով. մեծ արժեք ունեցող, քիչ հայտնի և դժվար հասանելի վանքեր, ամրոցներ, բերդեր, կամուրջներ։ Մինչև «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությունը, դրամահավաքի արդյունքում ապահովել էինք որոշակի սարքավորումներ, որոնցով նկարահանումներ էինք իրականացնում։ Բայց արդեն մի փուլ է գալիս, որ ցանկանում ես նկարահանումների որակը բարձրացնել ու արդեն լրացուցիչ սարքավորումների կարիք ես զգում։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությունը շատ տեղին էր. մենք ձեռք բերեցինք ամենավերջին սերնդի դրոններից, որով լրիվ այլ որակի կադրեր ենք կարողանում ստանալ։ Ինչպես նաև ձեռք բերեցինք մոնտաժային համակարգիչ, որի միջոցով իրականացնում ենք նյութերի մոնտաժային աշխատանքները»,- նշել է «Ինքնություն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը:

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img