Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն իրազեկում է ԱՊՊԱ համակարգի կանոններում իրականացված առանցքային փոփոխությունների մասին, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի ապրիլի 1-ից։

Բարեփոխումների առանցքում ապահովագրական գումարների (հատուցման առավելագույն սահմանաչափերի) էական բարձրացումն է, ինչը նպատակ ունի ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժած անձանց համար ապահովել առավել համապարփակ և համարժեք ֆինանսական պաշտպանվածություն, նշվում է բյուրոյի հաղորդագրության մեջ։

Ի՞նչ է փոխվում.

Ըստ նոր կանոնակարգումների՝ սահմանվել են հատուցումների հետևյալ նոր շեմերը.

  • Գույքային վնասների գծով. Մեկ անձի համար սահմանաչափը գործող 1,800,000 ՀՀ դրամից բարձրացվել է 2,500,000 ՀՀ դրամի:
  • Անձնական վնասների գծով (առողջություն և կյանք). Մեկ անձի համար սահմանաչափը գործող 3,300,000 ՀՀ դրամից բարձրացվել է 3,500,000 ՀՀ դրամի:

Միաժամանակ, պահպանելով համակարգի կայունության տրամաբանությունը, բարձրացվել են նաև մեկ պատահարի հետևանքով բոլոր տուժողներին վճարվող ընդհանուր գումարների սահմանաչափերը՝ համապատասխանաբար դառնալով 25,000,000 և 35,000,000 ՀՀ դրամ։

Ինչու՞ է սա կարևոր.

Այս փոփոխությունները հանդիսանում են ԱՊՊԱ համակարգի շարունակական կատարելագործման փուլերից մեկը: Դրանք թույլ կտան ՃՏՊ-ների արդյունքում առաջացած ծախսերը փոխհատուցել ավելի լիարժեք՝ նվազեցնելով քաղաքացիների լրացուցիչ ֆինանսական բեռը և բարձրացնելով ապահովագրական համակարգի նկատմամբ վստահությունը:

Կանոնների ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img