Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլ․/ԱՌԿԱ/․ Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

«Կան բավականաչափ գործիքներ, որոնք զարգացած երկրներում ներդրվել են ավելի քան 50 տարի առաջ, որոնցից մեկը հետադարձ հիփոթեքի ինստիտուտն է», – նշել է Թովմասյանը կառավարության հինգշաբթի օրվա նիստում:

Նրա խոսքով՝ հետադարձ հիփոթեքի ինստիտուտը վերաբերելու է այն հայ կենսաթոշակառուներին, ովքեր ունեն անշարժ գույք: Նրանք կկարողանան օգտվել այդ հնարավորությունից համապատասխան օրենսդրական փաթեթի ընդունումից հետո:

«Մեխանիզմը թույլ կտա կենսաթոշակառուներին՝ բնակարանների սեփականատերերին, անշարժ գույքը հանձնել հետադարձ հիփոթեքի և բանկից ստանալ ամսական վճարումներ՝ դրանով իսկ ավելի բարեկեցիկ ապրելու հնարավորություն ստանալով», – ասել է Թովմասյանը:

Հետադարձ հիփոթեքը ֆինանսական գործիք է, որը թույլ է տալիս անշարժ գույքի սեփականատերերին, այս դեպքում՝ կենսաթոշակառուներին, իրենց պատկանող բնակարանի գրավի դիմաց ստանալ կանոնավոր դրամական վճարումներ՝ միաժամանակ մնալով դրա սեփականատերը: Սեփականատիրոջ մահից հետո բնակարանն անցնում է բանկին կամ ժառանգներին՝ պայմանով, որ նրանք կկարողանան մարել պարտքը և պահպանել անշարժ գույքը ընտանիքում:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img