Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի․/ԱՌԿԱ/․ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մեկնարկել է զարգացման նոր փուլ։

Բուհում ստեղծվել է ժամանակակից գունաշտկման լաբորատորիա, որտեղ ուսանողները յուրացնում են «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ձեռքբերված DaVinci ծրագիրը։ Ծրագրի միջոցով ուսանողներն այժմ  հնարավորություն ունեն կառավարել կադրի լույսը, ստվերի ճիշտ խաղը, գույների հարմոնիան, խորությունը և այլն:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի 2025 թվականի դրամաշնորհային մրցույթի շահառուներից է, որի աջակցությամբ էլ ստեղծվել է գունաշտկման սենյակը:

«Ծրագրի հիմնական նպատակն է հատկապես  վերջին կուրսի ուսանողներին հնարավորություն տալ ստեղծելու որակյալ ֆիլմեր և մասնակցել միջազգային փառատոնների։  Ուսանողներն աշխատելու են DaVinci  ծրագրով, որը կադրերի մշակման նորագույն և հզոր գործիք է։ Ծրագիրն իր մեջ ներառում է ոչ միայն գունաշտկման, այլ նաև ձայնային և վիզուալ էֆեկտների գործիքակազմը»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

««Ստեփան Գիշյան» հիմնադրամի շնորհիվ մենք դառնում ենք ունիկալ։ Մինչև օրս Հայաստանում գունաշտկում, որքան էլ դա տարօրինակ հնչի, չի դասավանդվել։ Մենք մեր կրթական ծրագրերը փոխեցինք, հիմա արդեն ուսանողները հետարտադրական փուլում կարող են ամբողջությամբ կիրառել նոր ծրագիրը»,-նշել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերը ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img