Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2026 թվականի հունիսի 22-ին կգումարվի «Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում կամփոփվեն Բանկի 2025 թվականի գործունեության արդյունքները և կքննարկվեն հետագա զարգացման հիմնական ուղղությունները, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Բաժնետերերի ժողովը նաև որոշում կընդունի 2025 թվականի ֆինանսական արդյունքներով տարեկան շահութաբաժինների վճարման վերաբերյալ։

2025 թվականին Յունիբանկը շարունակել է պահպանել աճի բարձր տեմպերը՝ ապահովելով հիմնական ֆինանսական ցուցանիշների զգալի բարելավում։ Հաշվետու տարվա արդյունքներով Բանկի ակտիվները կազմել են 393.8 մլրդ դրամ: Վարկային ներդրումները նախորդ տարվա համեմատ աճել են 32.5%-ով՝ 2025 թվականին հասնելով 264.6 մլրդ դրամի։ Մանրածախ վարկային պորտֆելը աճել է 24%-ով՝ գերազանցելով 183 մլրդ դրամը։ Հիփոթեքային վարկավորման ուղղությամբ գրանցվել է գրեթե 40% աճ։ Բանկը շարունակել է ակտիվ զարգացնել նաև քարտային բիզնեսը․ գործող քարտերի քանակն աճել է շուրջ 21%-ով։

Ձեռնարկատիրության աջակցությունը մնացել է Յունիբանկի ռազմավարական առաջնահերթություններից մեկը։ Կորպորատիվ վարկային պորտֆելն աճել է 37%-ով և կազմել 77 մլրդ դրամ։ Փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման շրջանակում Բանկը շարունակել է զարգացնել նաև բիզնես լիզինգը՝ գրանցելով լիզինգային պորտֆելի 55% աճ։

2025 թվականի ավարտին Բանկի պարտավորությունները կազմել են 343.6 մլրդ դրամ։ Թողարկված պարտատոմսերի պորտֆելը տարվա ընթացքում աճել է 70%-ով։ Յունիբանկը հաշվետու տարին ավարտել է 9.8 մլրդ դրամ զուտ շահույթով՝ հաստատելով իր կայուն ֆինանսական դիրքերը և զարգացման արդյունավետ ռազմավարությունը։

Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Յունիբանկի երկարաժամկետ տեղական և արտարժույթով ավանդների վարկանիշը B1 մակարդակում՝ պահպանելով կայուն հեռանկարը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img