ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի․/ԱՌԿԱ/․   Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը (ՎԶԵԲ) Հայաստանի կապիտալի շուկայում իրականացնելու է 5 մլրդ ՀՀ դրամ ծավալով լողացող արժեկտրոնով պարտատոմսերի թողարկում։ Սա ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանի կապիտալի շուկայում իրականացվող հերթական ներդրումային նախաձեռնությունն է, որն ուղղված է տեղական արժույթով ֆինանսական գործիքների զարգացմանը, ֆինանսավորումների հնարավորությունների ընդլայնմանը և Հայաստանի ֆինանսական շուկայի խորացմանը։ Տեղաբաշխումը նախատեսված է 2026 թվականի հուլիսի 7-ին Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX)` աճուրդի միջոցով:

Թողարկման տեղաբաշխողն է Կոնվերս Բանկը, որը Հայաստանի կապիտալի շուկայում առաջատար դերակատարներից է և վերջին տարիներին իրականացրել է կորպորատիվ մի շարք պարտատոմսերի տեղաբաշխումներ։ ՎԶԵԲ-ի դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը ևս մեկ կարևոր նախագիծ է Բանկի համար՝ ընդգծելով վերջինիս փորձառությունն ու մասնագիտացումը կապիտալի շուկայի գործարքների կազմակերպման և ներդրումային լուծումների ոլորտում։

Տվյալ պարտատոմսերի մարման ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնը՝ լողացող. այն կապված է ՀՀ 6 ամսական պետական պարտատոմսերի եկամտաբերության հետ, որը վերանայվելու է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ՝ ապահովելով շուկայական պայմաններին համապատասխան եկամտաբերություն և ներդրողներին հնարավորություն տալով օգտվել տոկոսադրույքային միջավայրի փոփոխություններից։

ՎԶԵԲ-ի կողմից դրամային պարտատոմսերի թողարկումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի ֆինանսական համակարգի համար։ Նման գործիքները նպաստում են դրամային կապիտալի շուկայի զարգացմանը, երկարաժամկետ ֆինանսավորման աղբյուրների ձևավորմանը և միջազգային ֆինանսական հաստատությունների մասնակցության ընդլայնմանը տեղական շուկայում։ Միաժամանակ, դրանք ներդրողներին առաջարկում են բարձր վարկանիշ ունեցող թողարկողի արժեթուղթ՝ շուկայական պայմաններին համապատասխան եկամտաբերությամբ։ Տեղաբաշխման ավարտից հետո նախատեսվում է պարտատոմսերը ներկայացնել AMX-ում ցուցակման, ինչպես նաև նախաձեռնել անհրաժեշտ գործընթացները՝ ՀՀ կենտրոնական բանկի ռեպո գործարքներում դրանց օգտագործման հնարավորությունն ապահովելու նպատակով։ Սա կարող է էապես բարձրացնել պարտատոմսերի իրացվելիությունը և ներդրումային գրավչությունը երկրորդային շուկայում։

Աճուրդին հնարավոր է մասնակցել Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ներդրումային ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով։

Լրացուցիչ տեղեկությունների համար՝

• +374 10 511 211
• [email protected]
• [email protected]

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img