«Ռենշին»-ը և GTB-ն միավորվում են Կասկադի նախագծի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի․/ԱՌԿԱ/․  «Ռենշին» ընկերության և «Ջի Թի Բի Դիվելոփմենթ»-ի միջև ստորագրված ռազմավարական համագործակցության հուշագիրը նոր նշաձող է սահմանում Հայաստանի քաղաքաշինական և ներդրումային միջավայրում:

Գործարքի համաձայն՝ «Ռենշին»-ը ձեռք է բերում Երևանի գլխավոր մշակութային և քաղաքաշինական հանգույցի՝ Կասկադ համալիրի նախագծի բաժնեմասը: Որպես շուկայի առաջատար՝ «Ռենշին»-ն այս ռազմավարական գործընկերությանն է միանում գրեթե 25 տարվա ինստիտուցիոնալ էքսպերտայնությամբ և շուրջ 1 միլիոն քառակուսի մետր պրեմիում դասի կառուցապատման հաջողված պորտֆելով: Ընկերության ֆինանսական կայունության և հուսալիության անհերքելի վկայությունն են արդեն իսկ իրագործվող այնպիսի մեգանախագծերը, ինչպիսիք են Artlife Kempinski Residences Yerevan-ը, Համաշխարհային առևտրի կենտրոնը (WTCY), հայաստանյան առաջին երկնաքերերի Skyline թաղամասը և նոր մեկնարկած «Թումանյան 8» նախագիծը:

Հենց ֆինանսական անսասանությունն ու խոշոր ծրագրերի կառավարման փորձն են դարձել այս գործարքի առանցքային շարժիչ ուժը։ GTB Դիվելոփմենթ ընկերության տնօրեն Գոռ Միքայելյանը, մեկնաբանելով գործընկերության հեռանկարները, շեշտել է.

«Այս նախագծում մեր գլխավոր ուղենիշը Երևանի շահն է և Կասկադի լիարժեք հաջողությունը։ Հենց այս գիտակցումով էլ մենք ռազմավարական որոշում կայացրեցինք ուժերը միավորել քաղաքաշինական ոլորտի բացարձակ առաջատարի հետ։ «Ռենշինի» ֆինանսական անսասանությունը, ձևավորված բարձր հեղինակությունն ու մեգանախագծերի կառավարման բացառիկ փորձառությունը հանդիսանում են այն գլխավոր երաշխիքը, որ մեր համաքաղաքացիները վերջապես կստանան այն Կասկադը, որին երկար տարիներ սպասել են: Սա իսկապես աննախադեպ միավորում է՝ հանուն մեր քաղաքի ապագայի»։ 

Այս միավորումը երաշխավորում է, որ մայրաքաղաքի այցեքարտը հանդիսացող նախագիծը կիրագործվի միջազգային խստագույն ֆինանսական և որակական ստանդարտներով։ «Ռենշին» ընկերության ռազմավարական զարգացման տնօրեն Անի Մավյանն ընդգծել է պրոֆեսիոնալ վերարժևորման առաջնահերթությունը.

«Մեզ համար Կասկադը շատ ավելին է, քան ուղղակի քաղաքաշինական ծրագիրը. այն Երևանի իսկական սիրտն ու հոգին է: Ստորագրելով այս հուշագիրը՝ մենք պատասխանատվություն ենք ստանձնում նոր շունչ հաղորդելու մայրաքաղաքի կարևորագույն այցեքարտին՝ ապահովելով անզիջում որակ և միջազգային լավագույն չափանիշներ։ Գնահատելով մեր գործընկերների կողմից նախագծի մեկնարկի ապահովումը՝ մենք այժմ մեծ վստահությամբ միանում ենք այս գործընթացին։ Մեր նպատակն է ավելի քան երկու տասնամյակի մեր ողջ փորձառությունն ուղղել Երևանի արդիական դիմագծի կերտմանը՝ ստեղծելով նշանային մի կառույց, որը կգերազանցի թե՛ հանրության, և թե՛ մասնագիտական հանրույթի սպասելիքները»։ 

Ինստիտուցիոնալ մոտեցումներն ու բարձր պատասխանատվությունն արտացոլվում են նաև ընկերությունների կորպորատիվ գործունեության մեջ. և՛ «Ռենշին»-ը, և՛ GTB հոլդինգը միավորված են մշակույթին աջակցելու հանձնառությամբ՝ լինելով տաղանդավոր պատանի երաժիշտներին աջակցող «Music for future» հիմնադրամի խոշոր հովանավորներ ու գործընկերներ:

Կնքված հուշագիրը մեկնարկում է Կասկադի զարգացման առավել դինամիկ փուլը: Նախագծի կառավարման, ճարտարապետական լուծումների և միջազգային ու տեղական գործընկերների վերաբերյալ մանրամասները կներկայացվեն հետագայում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին շարունակել է աճել. ՀՀ ԿԲ

2026 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ  հոկտեմբերի 12-ի համեմատ, նվազել է 0.48 կետով՝ կազմելով 361.73 դրամ։

Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր

Յունիբանկը հայտարարում է ՀՀ դրամով անժամկետ պարտատոմսերի նոր թողարկման մասին։ Թողարկման ծավալը կազմում է 3 միլիարդ ՀՀ դրամ, որը նախատեսվում է տեղաբաշխել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 4-ը։

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Ըստ նախագծի՝ այգին դառնալու է Մատենադարանի ցուցադրությունների օրգանական շարունակությունը, որտեղ տնկվելու են հայկական ձեռագրերում և մանրանկարներում հիշատակված բացառիկ բուսատեսակներ

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

Արյան անհրաժեշտ պաշարների համալրմանն ու արյան դոնորության մշակույթի խթանմանն աջակցելու նպատակով՝ Իդրամն ու IDBank-ը միացել են «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կողմից իրականացվող կամավոր արյունատվության նախաձեռնությանը

Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ (ՎԻԴԵՈ)

Տարիներ անց, Ակբան բացի գյուղատնտեսությունից, սկսեց ֆինանսավորել տնտեսության տարբեր ոլորտներ՝ նպաստելով Հայաստանի զարգացմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img