ՀՀ-ում կներդրվի թոշակառուների համար հետադարձ հիփոթեքի համակարգը և ամուսինների սեփականության նոր իրավունքները

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի․/ԱՌԿԱ/․   ՀՀ ԱԺ-ն ուրբաթ  կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է ներդնել հետադարձ հիփոթեքի ինստիտուտը և ամուսինների գույքային իրավունքների նոր տեսակ։

Ինչպես հայտնել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը, փոփոխություններով առաջարկվում է ներդնել երկու նոր ինստիտուտ՝ հետադարձ հիփոթեքը՝ որպես գրավի նոր տեսակ, և հետադարձ հիփոթեքի վարկային պայմանագիրը։

Նրա խոսքով՝ հետադարձ հիփոթեքի մեխանիզմը նախատեսված է առաջին հերթին այն կենսաթոշակառուների համար, ովքեր անշարժ գույքի սեփականատեր են։

«Մեխանիզմը թույլ կտա բնակարանի սեփականատեր հանդիսացող կենսաթոշակառուներին անշարժ գույքը հանձնել հետադարձ հիփոթեքի և բանկից ստանալ ամսական վճարումներ՝ դրանով իսկ բարելավելով իրենց սոցիալական վիճակը», – ասել է Ղազարյանը։

Նա նշել է, որ փոփոխություններով նախատեսվում է նաև իրավունքի նոր տեսակ՝ «ամուսնու բացառիկ գույքային իրավունք»։ Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը կարող է գրանցվել որպես ամուսիններից մեկի բացառիկ սեփականություն։

Ղազարյանի խոսքով՝ դա թույլ կտա ապահովել գույքային հարաբերությունների առավել մեծ իրավական որոշակիություն և ուժեղացնել քաղաքացիների սոցիալական պաշտպանվածությունը։

«Հետադարձ հիփոթեքի և ամուսնու բացառիկ գույքային իրավունքների ինստիտուտների ներդրումը կարևոր քայլ է ոչ միայն անշարժ գույքի շուկայի զարգացման, այլև պետության սոցիալական գործառույթի ամրապնդման համար։ Դա ընդլայնում է քաղաքացիների գույքային իրավունքների իրացման հնարավորությունները և ստեղծում լրացուցիչ ֆինանսական գործիք, որը թույլ է տալիս պատկանող գույքի արժեքը վերածել եկամտի կայուն աղբյուրի», – ընդգծել է նա։

Նա նաև հայտարարել է, որ ինստիտուտների ներդրումը նախատեսված է 2027 թվականի հունվարի 1-ից։

Հետադարձ հիփոթեքի մեխանիզմից օգտված բնակարանի սեփականատերը պահպանում է անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այդ գույքի գրավադրմամբ բանկից ստանում է պարբերական վճարումներ։

Հետադարձ հիփոթեքը ֆինանսական գործիք է, որը թույլ է տալիս անշարժ գույքի սեփականատերերին, որպես կանոն՝ կենսաթոշակառուներին, ստանալ պարբերական եկամուտ բնակարանի գրավադրմամբ՝ առանց այն վաճառելու։ Սեփականատիրոջ մահից հետո անշարժ գույքը կարող է անցնել բանկին կամ ժառանգներին, եթե նրանք մարեն առաջացած պարտքը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img