Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ հնարավորությունից 

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Ֆիզիկական և իրավաբանական անձինք մինչև 2026 թվականի սեպտեմբերի 9-ը կարող են ձեռք բերել Յունիբանկի նոր թողարկման սովորական բաժնետոմսեր՝ 390 ՀՀ դրամ տեղաբաշխման գնով։ Ընթացիկ թողարկման ծավալը կազմում է 3,9 մլրդ ՀՀ դրամ, իսկ ներդրման նվազագույն ծավալը՝ 1 014 000 ՀՀ դրամ, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

 Յունիբանկը բաժնետերերին հնարավորություն է տալիս ոչ միայն օգտվելու բաժնետոմսերի արժեքի հնարավոր աճից, այլև ստանալու շահութաբաժիններ։ 2015 թվականին իրականացված IPO-ից ի վեր Յունիբանկի բաժնետոմսերի արժեքն աճել է շուրջ 70%-ով: Աճել է նաև Բանկի բաժնետերերին վճարվող շահութաբաժինների ծավալը: Եթե 2023 թվականի արդյունքներով բաժնետերերին վճարվել է 4,1 մլրդ դրամ, ապա 2024 թվականի արդյունքներով՝ 7,8 մլրդ դրամ, իսկ 2025 թվականի արդյունքներով՝  9,3 մլրդ դրամ:

 Միաժամանակ Յունիբանկը հատուկ իր բաժնետերերի համար՝ անկախ բաժնետոմսերի դասից, իրականացնում է 9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ դրամային պարտատոմսերի տեղաբաշխում։ Անժամկետ պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունն առաջին 36 ամիսների համար սահմանված է տարեկան 13,25%, ինչը տվյալ ներդրումային գործիքը դարձնում է շուկայի ամենագրավիչ ներդրումային առաջարկներից մեկը։ 36 ամսից հետո պարտատոմսերի եկամտաբերությունը կձևավորվի պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի հիման վրա։ Յունիբանկի բաժնետեր չհանդիսացող ներդրողները նույնպես կարող են ձեռք բերել անժամկետ պարտատոմսեր՝ մասնակցելով Բանկի ընթացիկ բաժնետոմսերի տեղաբաշխմանը։

 Բանկի բաժնետերերին՝ կախված ձեռքբերված բաժնետոմսերի ծավալից, Յունիբանկն անվճար տրամադրում է նաև պրեմիում դասի Visa կամ Mastercard քարտեր:

 «Յունիբանկի բաժնետոմսերի նախորդ թողարկումների հաջող տեղաբաշխումները վկայում են մեր ընտրած զարգացման ռազմավարության նկատմամբ ներդրողների վստահության մասին։ Բանկի՝ ազատ շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի (free float) մասնաբաժինն արդեն գերազանցում է 10%-ը։ Այս անգամ մենք շուկային ներկայացրել ենք Հայաստանի համար նոր՝ հիբրիդային ներդրումային առաջարկ, որը հնարավորություն է տալիս միաժամանակ ձեռք բերել Յունիբանկի բաժնետոմսեր և բարձր եկամտաբերություն ունեցող անժամկետ պարտատոմսեր։ Այս մոդելը ներդրողներին հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ դիվերսիֆիկացնել իրենց ներդրումները և օգտվել երկու ֆինանսական գործիքների առավելություններից։ Լինելով հրապարակային ընկերություն՝ մենք առաջնորդվում ենք թափանցիկության և հաշվետվողականության բարձր չափանիշներով՝ շարունակաբար ստեղծելով երկարաժամկետ արժեք մեր բաժնետերերի համար»,– նշել է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։

Յունիբանկը 2025 թվականն ավարտել է 9,8 մլրդ ՀՀ դրամ զուտ շահույթով՝ ապահովելով հիմնական ֆինանսական ցուցանիշների զգալի աճ։ Բանկի ակտիվները կազմել են գրեթե 400 մլրդ ՀՀ դրամ։ Վարկային ներդրումները նախորդ տարվա համեմատ աճել են 32,5%-ով՝ 2025 թվականին հասնելով 264,6 մլրդ դրամի։ Մանրածախ վարկային պորտֆելը աճել է 24%-ով, իսկ կորպորատիվ վարկային պորտֆելը՝ 37%-ով։

2025 թվականի ավարտին Բանկի պարտավորությունները կազմել են 343,6 մլրդ դրամ։ Թողարկված պարտատոմսերի պորտֆելը տարվա ընթացքում աճել է 70%-ով։ Յունիբանկը շարունակաբար ներդրում է կատարում թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության զարգացման մեջ՝ ստեղծելով ժամանակակից ֆինանսական հարթակ, որն ապահովում է Բանկի կայուն աճն ու մրցունակությունը։

Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Յունիբանկի երկարաժամկետ տեղական և արտարժույթով ավանդների վարկանիշը B1 մակարդակում՝ պահպանելով կայուն հեռանկարը։

Բաժնետոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2026թ. մայիսի 13-ի N 1/210Ա որոշմամբ, անժամկետ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2025թ. նոյեմբերի 26-ի N 1/427Ա որոշմամբ, իսկ ծրագրային ազդագրի լրացումները՝ 2026թ.-ի մայիսի 22-ի N 1/228Ա և հունիսի 29-ի N 1/282Ա որոշումներով։

Ներդրողները բաժնետոմսերի և անժամկետ պարտատոմսերի ազդագրերը, ինչպես նաև կից ներկայացվող փաստաթղթերի տպագիր տարբերակները կարող են ստանալ Յունիբանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային տարբերակները՝ www.unibank.am կայքում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փոխվարչապետը Visa-ի տարածաշրջանային տնօրենի հետ հանդիպմանն ընդգծել է POS տերմինալների միջոցով գանձվող միջնորդավճարների նվազեցումը

Փոխվարչապետը կանխիկ շրջանառության կրճատման տեսանկյունից ընդգծել է POS տերմինալների միջոցով անկանխիկ վճարումներից գանձվող միջնորդավճարների նվազեցման կարևորությունը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել է (ՎԻԴԵՈ)

Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համալրվել է 120 ռադիո և 45 նոր աուդիոգիդերով

ԵԶԲ-ն 2026 թ.-ի վերջին Հայաստանում կանխատեսում է 4,4% գնաճ

Հայաստանում գնաճը 2026 թ.-ի վերջին տարեկան կտրվածքով կկազմի 4,4%, կանխատեսում է Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ):

Cube Invest-ը հայտարարում է 5 մլրդ դրամի դրամային պարտատոմսերի տեղաբաշխման մասին

«Կուբ Ինվեսթ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2026 թվականի սեպտեմբերի 11-ից

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր

Յունիբանկը հաջողությամբ տեղաբաշխում է Հայաստանում առաջին հիբրիդային ներդրումային առաջարկի շրջանակում 3.9 մլրդ դրամ ծավալով թողարկված բաժնետոմսերը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img