IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Աճում է քաղաքացիների ամենախոցելի խմբի՝ թոշակառուների դեմ ուղղված զեղծարարների կողմից իրականացվող զանգերի տարածման ռիսկը։

Զեղծարարության այս սխեման հիմնված է սոցիալական ինժեներիայի վրա․ զեղծարարները զանգի միջոցով ներկայանում են որպես պետական մարմինների կամ կենսաթոշակային հաշիվները կառավարող ընկերությունների ներկայացուցիչներ, և «հաշվարկներում սխալների» պատրվակով փորձում են հասանելիություն ստանալ քաղաքացիների միջոցներին։

Զեղծարարության մեխանիզմը։ «վերահաշվարկից» մինչև միջոցների հափշտակում

Խաբեությունը սկսվում է անսպասելի զանգից․ «վերահաշվարկի ընթացքում սխալ է հայտնաբերվել, ձեզ հասանելի է լրավճար, անհրաժեշտ է հաստատել տվյալները»։ Կա նաև ճնշման հակառակ տարբերակը․ «դուք հատկացվածից շատ եք ստացել, շտապ վերադարձրեք գումարը, հակառակ դեպքում վճարումները կսառեցվեն, իսկ հաշիվը կարգելափակվի»։

Այնուհետև զեղծարարներն արագ խոսակցությունը վերածում են գործնական քայլերի։ Նրանք խնդրում են ձեզ թելադրել անձնագրի կամ նույնականացման քարտի համարը և այն բանկային քարտի համարը, որին փոխանցվում է ձեր կենսաթոշակը, ինչպես նաև տրամադրել SMS հաղորդագրությունից ստացված կոդերը։ Որոշ դեպքերում զեղծարարները ձեզ ուղղորդում են համացանցում առկա ֆիշինգային էջեր, որոնք արտաքնապես կրկնօրինակում են կենսաթոշակային ֆոնդերի պաշտոնական կայքերը՝ առաջարկելով այնտեղ լրացնել իրենց անհրաժեշտ տվյալները։

Հենց որ զեղծարարները ստանում են SMS հաղորդագրության կոդը, նրանք կարող են մուտք գործել օգտատիրոջ անձնական էջ, փոխել գաղտնաբառը, օգտատիրոջ անունով ձևակերպել վարկեր կամ հանել հաշիվներում առկա միջոցները։

Կարևոր հանգամանք      

Համոզիչ երևալու համար զեղծարարները նշում են Հայաստանի քաղաքացիների կենսաթոշակային հաշիվները կառավարող ընկերությունների անուններ և կարող են կեղծել նրանց լոգոները մեսենջերներում։ Այլ վտանգավոր հնարք է հեռախոսահամարի կեղծումը․ Էկրանին կարող է արտացոլվել ընկերության կոնտակտային կենտրոնի պաշտոնական համարին շատ նման կեղծ հեռախոսահամար, որպեսզի մարդը հավատա զանգին և չստուգի տեղեկությունը։

Իրավաբանական ծուղակ

Սխեմայի նենգությունն այն է, որ հաճախորդն ինքն է փոխանցում իր տվյալներն ու հաստատում գործարքները։ Եթե գործարքը նախաձեռնվել է հաշվի սեփականատիրոջ կողմից և հաստատվել SMS հաղորդագրության կոդի միջոցով, ապա բանկային համակարգն այն համարում է օրինական։ Դրանից հետո գումարը հետ ստանալը գրեթե անհնար է։

IDBank-ը խորհուրդ է տալիս

  • Անմիջապես անջատեք զանգը։ Իրական կենսաթոշակային ֆոնդերը և կառավարող ընկերությունները վերահաշվարկի կամ գումարի վերադարձման հարցերը երբեք չեն կարգավորում հեռախոսազանգի միջոցով։ Ցանկացած զանգ՝ «տվյալների ճշգրտման» պահանջով, զեղծարարություն է։
  • Ինքներդ հետ զանգեք։ Գտեք ձեր հաշիվը կառավարող ընկերության պաշտոնական համարը նրա պաշտոնական կայքում և այն հավաքեք ձեռքով։ Հետ մի զանգեք մուտքային համարին, անգամ եթե այն ծանոթ է թվում։
  • Երբեք մի փոխանցեք SMS հաղորդագրության կոդերը։ Բանկի, կենսաթոշակային ֆոնդի կամ պետական հաստատության ոչ մի աշխատակից իրավունք չունի ձեզնից հարցնելու ձեր մեկանգամյա օգտագործման գաղտնաբառը, քարտի դարձերեսին գրված եռանիշ կոդը կամ օնլայն բանկինգի գաղտնաբառը։
  • Մի անցեք հաղորդագրությունների հղումներով։ Ստուգեք հասցեի տողը․ պաշտոնական կայքերն օգտագործում են «am» դոմենը՝ առանց ավելորդ սիմվոլների։
  • Քննարկեք այս սխեման ծնողների և տարեց բարեկամների հետ։ Որքան մեծահասակ է մարդը, այնքան որպես կանոն, նրա վստահությունը պաշտոնական մարմիններից եկող զանգերի նկատմամբ մեծ է։

Հիշեք․ կենսաթոշակային և սոցիալական ֆոնդերը չեն զանգահարում «տվյալների շտապ ճշգրտման» պահանջով, չեն պահանջում SMS հաղորդագրության կոդեր և չեն ուղղորդում անծանոթ կայքեր։ Ցանկացած նման զանգ տագնապի ազդանշան է։ Ձեր միջոցներն անվտանգ են այնքան ժամանակ, քանի դեռ դուք ինքներդ հասանելիություն չեք տրամադրել երրորդ անձանց։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի առևտրային բանկերը 2026 թ.-ի հունվար-հունիս ամիսներին պետական բյուջե են փոխանցել 116,2 մլրդ դրամ

Հայաստանի բոլոր 17 գործող առևտրային բանկերը 2026 թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով ընդգրկվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում, այս մասին վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի հիմնական իրադարձությունները (հուլիսի 20–26)

Ֆինանսական օրակարգը Հայաստանում անցած շաբաթ ձևավորվել է առաջին կիսամյակի բանկային ոլորտի արդյունքներով, դրամական փոխանցումների ոլորտի փոփոխություններով և արտարժույթի փոխարժեքների դինամիկայով։

ՀԲ–ն 2026թ․–ին Հայաստանում գնաճը կանխատեսում է 4,6%–ի մակարդակում․ ներկայացվել են հիմնական գործոնները

՝ 2024 թվականին ծայրահեղ ցածր գնաճի և գնանկումային միտումների շրջանից հետո Հայաստանում գները սկսել են աճել 2025 թվականին, իսկ 2026 թվականին դրանց աճի տեմպերն արագացել են

ՀԲ-ն զգալի ռիսկեր չի տեսնում Հայաստանի պետական պարտքի՝ մինչև ՀՆԱ-ի 50% աճի դեպքում

Հայաստանի պետական պարտքը կարող է ավելանալ մինչև ՀՆԱ-ի մոտ 50%-ը 2026 թվականի վերջին, սակայն Համաշխարհային բանկը նման մակարդակը չի դիտարկում որպես էական սպառնալիք հանրապետության մակրոտնտեսական կայունության համար

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն ըստ՝ ակտիվների ծավալի 2026թ․–ի առաջին եռամսյակի վերջի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի՝ 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img