Հայաստանը ՎԶՄԲ–ից կստանա 284,4մլն դոլար տեղահանվածների բնակարանային խնդիրների լուծման և հիփոթեքային շուկայի զարգացման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/ԱՌԿԱ/․  Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև» Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 284.4 մլն ԱՄՆ դոլար, նպատակաուղղված է շուրջ 109,000 տեղահանված անձանց բնակարանային լուծումների հասանելիության բարելավմանը, հիփոթեքային շուկայի խորացմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև բնակարանային քաղաքականության երկարաժամկետ զարգացմանն ու իրականացման գործընթացների կատարելագործմանը:

Այն բաղկացած է երեք բաղադրիչներից՝ բնակարանային սուբսիդիաներ և աջակցություն ինստիտուցիոնալ զարգացմանը, բնակարանային ֆինանսավորման շուկայի զարգացում, ծրագրի կառավարում, հաղորդակցություն, մոնիթորինգ և գնահատում: Նախատեսվող ֆինանսավորումը, որը կիրականացվի փուլ առ փուլ։ Այդ ֆինանսավորումը ներառում է  240 մլն դոլար (ՎԶՄԲ վարկային միջոցներ (ֆինանսավորման ոչ արտոնյալ մաս), 24,4 մլն դոլար՝ Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի (GCFF) դրամաշնորհային միջոցներ, 10 մլն դոլար՝ ՎԶՄԲ հավելուրդային եկամուտների հաշվին ֆինանսավորվող «Կենսունակ մոլորակ» հիմնադրամի (Livable Planet Fund, LPF) դրամաշնորհ և 10 մլն դոլար՝ ՎԶՄԲ վարկ Ազգային հիփոթեքային ընկերությանը՝ ծրագրի երկրորդ բաղադրիչի իրականացման համար:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտարարել էր, որ 2026 թվականի մայիսի 31-ի դրությամբ պետական աջակցության ծրագրի շրջանակում բնակարանի վկայագրեր են ստացել Ղարաբաղից տեղահանված 6444 ընտանիք կամ 26 432 մարդ։

Մասնավորապես, նրա խոսքով, այդ ընտանիքներից ավելի քան 2970-ը կամ 13 400 մարդ ծրագրի շրջանակում արդեն ձեռք են բերել տներ կամ բնակարաններ։ Ձեռք բերված բնակարանների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 48 միլիարդ դրամ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

ՀՀ ԿԲ նախագահը մտահոգիչ է համարել վճարային հաշվեկշռի «Զուտ սխալների և բացթողումների» 816 մլն դոլար ծավալը

Հայաստանի 2025 թ.-ի վճարային հաշվեկշռի «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով վիճակագրական անհամապատասխանությունների ծավալը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img