Tag: ՎԶՄԲ

Հայաստանը ՎԶՄԲ–ից կստանա 284,4մլն դոլար տեղահանվածների բնակարանային խնդիրների լուծման և հիփոթեքային շուկայի զարգացման նպատակով

Ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 284.4 մլն ԱՄՆ դոլար, նպատակաուղղված է շուրջ 109,000 տեղահանված անձանց բնակարանային լուծումների հասանելիության բարելավմանը

ՎԶՄԲ–ն և ԱԶԲ–ն Հայաստանին 124 մլն դոլարի բյուջետային վարկեր կհատկացնեն

Համաշխարհային բանկի խմբի անդամ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը և Ասիական զարգացման բանկը Հայաստանին 124 մլն դոլարի բյուջետային վարկեր կտրամադրեն, հինգշաբթի Հայաստանի կառավարության նիստում հայտնեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը։

Հայաստանի ֆինանսների նախարարությունը ՀԲ–ի հետ 45 մլն դոլարի վարկային համաձայնագիր է ստորագրել

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին այսօր ստորագրեցին վարկային համաձայնագիր, որով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին 45 մլն դոլար փոխառություն կտրամադրի գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի շրջանակներում։