Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման կարգ

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Կառավարությունը հաստատել է Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման, դրանց միջոցով վճարումներ կատարելու կարգը։

Ինչպես նշել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, որոշումը մշակվել է՝ հիմք ընդունելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի դրույթները։

 «Օրենքով սահմանել էինք, որ ապահովագրված անձի առողջ ապրելակերպի խրախուսման նպատակով հաշվում են բոնուսային միավորներ, եթե տվյալ տարվա ընթացքում վերջինիս անունով, բացի կանխարգելիչ ծառայությունից, այսինքն՝ սկրինինգներից, այլ ապահովագրական հատուցում չի գրանցվել։ Այս դեպքում արդեն տարվա ավարտից հետո անձի բոնուսային հաշվին փոխանցվում են նախնական բոնուսային միավորները», –  նշել է Նանուշյանը։

 Նրա խոսքով, հաշվի առնելով բնակչության համար կարևոր հանրային առողջապահական ցուցանիշները՝ սահմանվել են նաև լրացուցիչ ցուցանիշներ։

«Երբ ապահովագրված անձը հանդես է գալիս որպես կամավոր անհատույց արյան դոնոր կամ առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից գրանցվում են անձի առողջ ապրելակերպին միտված պարբերաբար բարելավող ցուցանիշներ, օրինակ, մարմնի զանգվածի ինդեքսի նորմավորում, ծխելուց հրաժարում և այլն, ապա այդ դեպքում կիրառվում են նաև բոնուսների նկատմամբ լրացուցիչ գործակիցներ։ Դրանք ավելի մանրամասն մենք կսահմանենք առողջապահության նախարարի հրամանով՝ և՛ ընթացակարգերը, և՛ բոնուսների չափերը»,- ասել է փոխնախարարը։

Նանուշյանը տեղեկացրել է՝ սահմանվել է, որ վերջնական բոնուսային միավորները չեն կարող գերազանցել տարեկան ապահովագրական վճարի 10%-ը, և այդ հավաքագրված միավորները տարին լրանալուց հետո արդեն կարող են օգտագործվել մի շարք նպատակներով։

«Կարող են օգտագործվել ապահովագրավճարը վճարելու, կամավոր բժշկական ապահովագրական փաթեթ ձեռք բերելու, համավճարների վճարման համար, ինչպես նաև՝ մարզասրահների, լողավազանների նաև բաժանորդական վճարների համար», – նշել է փոխնախարարը։

Ըստ փոխնախարարի՝ որոշումն ուժի մեջ է մտնելու 2029 թվականի հունվարի 1-ից։ 

«Նախնական այս հաստատումը մեզ հնարավորություն կտա ոչ միայն էլեկտրոնային գործիքը նախապատրաստել, այլ նաև իրականացնել նախապատրաստական այդ աշխատանքները», – նշել է Նանուշյանը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին շարունակել է աճել. ՀՀ ԿԲ

2026 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ  հոկտեմբերի 12-ի համեմատ, նվազել է 0.48 կետով՝ կազմելով 361.73 դրամ։

IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ

IDBank-ը գործընկերների հետ կմասնակցի Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ հանդիպմանը՝ COP17-ին՝ ներկայացնելով «կանաչ» փոխակերպման, թվային էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված մի շարք առանցքային նախաձեռնություններ։

Ներդրումային բարենպաստ միջավայրի և տնտեսական ավանդի գնահատում. Էդուարդ Մարությանին Անանիա Շիրակացու մեդալ է շնորհվել 

ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված նշանակալի ջանքերի և ներդրումային գրավիչ միջավայրի ձևավորմանը նպաստելու համար «Ռենշին» ընկերության համահիմնադիր Էդուարդ Մարությանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառու

«Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակված 4,648,503 դրամն ուղղվել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության կազմակերպմանը, որի նպատակն է ընդգծել կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կենսաբազմազանության պահպանության գործում կանանց ներդրումը։

Հայաստանում կթույլատրվի առանց նոտարի անշարժ գույքի գրավի խառը տիպային պայմանագրերի առցանց ձևակերպումը

Հայաստանում օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է բանկերի կամ վարկային կազմակերպությունների մասնակցությամբ անշարժ գույքի գրավի խառը տիպային պայմանագրերը էլեկտրոնային եղանակով կնքելու հնարավորություն՝ առանց նոտարական վավերացման։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img