Հայաստանի շուկայում արտարժույթի առաջարկն ավելանում է. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/ԱՌԿԱ/․      Հայաստանի արժութային շուկայում արտարժույթի առաջարկի աճ է նկատվում, CivilNet-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանը։

Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկը նպատակ չունի կառավարել փոխարժեքը կամ հասնել որևէ կոնկրետ փոխարժեքային թիրախի, քանի որ կարգավորողի հիմնական խնդիրը գների կայունության ապահովումն է։

«Եթե նայենք Կենտրոնական բանկի նպատակներին, ապա առանցքայինը գների կայունությունն է։ Փոխարժեքի կառավարումը կամ փոխարժեքի գծով կոնկրետ թիրախային ցուցանիշի սահմանումը չի մտնում Կենտրոնական բանկի գործառույթների մեջ, և դա տրամաբանական է»,- նշել է Քթոյանը։

Նա ընդգծել է, որ ԿԲ-ն գործում է այն դեպքերում, երբ արժութային շուկայում նկատվում է միակողմանի շարժում, որն էականորեն սպառնում է շուկայական հավասարակշռությանը։

Քթոյանը մատնանշել է, որ արտարժույթի առաջարկի աճը կապված է, մասնավորապես, առանձին ծառայությունների արտահանման ընդլայնման, զբոսաշրջային ծառայությունների նկատմամբ պահանջարկի մեծացման, կապիտալի ներհոսքի և հայկական պարտատոմսերի հանդեպ ոչ ռեզիդենտների հետաքրքրության հետ։

Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա առաջին 5 ամիսների ընթացքում բանկային համակարգի միջոցով Հայաստան արտարժույթի ներհոսքը կազմել է շուրջ 2,8 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2,3 մլրդ դոլարի և երկու տարի առաջվա շուրջ 2 մլրդ դոլարի դիմաց։

 «Արտահոսքը կազմում է շուրջ 1,6–1,7 մլրդ դոլար։ Այսինքն՝ այն գրեթե չի աճում նույնպիսի տեմպերով, ինչպես ներհոսքը։ Դա նշանակում է, որ շուկայում ավելանում է արտարժույթի առաջարկը»,- ասել է Քթոյանը։

Պատասխանելով ներհոսքի հիմնական աղբյուրների մասին հարցին՝ նա նշել է, որ միջոցները ստացվում են նաև Ռուսաստանից, սակայն ոչ միայն այնտեղից։

«Ոչ ռեզիդենտների կողմից պարտատոմսերի ձեռքբերման մեծ ակտիվություն կա։ Եթե հայկական կապիտալի շուկայի և ֆինանսական շուկայի գործիքները գրավիչ են դառնում օտարերկրյա ներդրողների համար, դա ուղեկցվում է արտարժույթի ներհոսքի ընդլայնմամբ և դրա առաջարկի աճով»,- հայտարարել է Քթոյանը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img