ՀՀ-ում ոչ ռեզիդենտների ներդրումները դրամային պարտատոմսերում գրեթե կրկնապատկվել են. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/ԱՌԿԱ/․    Հայաստանի կապիտալի շուկայում օտարերկրյա ներդրումների ակտիվացման բավականին հետաքրքիր պատկեր է նկատվում, CivilNet-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանը։

Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում ոչ ռեզիդենտների ներդրումները դրամային պարտատոմսերում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե կրկնապատկվել են՝ հասնելով 10%-ի։

Քթոյանը նաև մատնանշել է Հայաստանի համար ռիսկի պրեմիայի նվազումը։ «Շատ կարևոր միտում, որը մենք պետք է արձանագրենք, ռիսկի պրեմիայի նվազումն է Հայաստանի Հանրապետության դեպքում։ Եվ պետք է գոհունակությամբ նշել, որ հայկական, այսպես ասած, ֆինանսական շուկայի դեպքում ռիսկի պրեմիայի վարքագիծը որոշակիորեն սկսել է տարբերվել զարգացող այլ տնտեսություններում նույն ցուցանիշի վարքագծից»,-նշել է նա։

Քթոյանի խոսքով՝ եթե նախկինում Հայաստանը շարժվում էր զարգացող շուկաների հետագծով, ապա վերջին շրջանում ռիսկի պրեմիայի վարքագիծն ավելի է մոտեցել զարգացած երկրների մոդելին։

«Որոշակի շոկային էֆեկտներ, օրինակ՝ ասենք, Մերձավոր Արևելքում դրսևորված աշխարհաքաղաքական բացասական լիցքերը, այսպես ասած, անվտանգային խնդիրները, մեր դեպքում ռիսկի պրեմիայի մեծության վրա չեն ազդել այնպես, ինչպես տարածաշրջանի մի շարք այլ երկրների դեպքում։ Այսինքն՝ Հայաստանը մի փոքր այլ կերպ է գնահատվում, և դա կարևոր նախադրյալ է ստեղծում ապագա ներդրումների, ինչպես նաև տնտեսական աճի համար»,- ասել է Քթոյանը։

Խոսելով տնտեսության դիվերսիֆիկացման մասին՝ նա նշել է, որ նախընտրելի է ունենալ ավելի դիվերսիֆիկացված տնտեսություն՝ տարբեր ճյուղերի համամասնական զարգացմամբ։

«Այդուհանդերձ, մենք գործ ունենք այն իրողությունների հետ, որոնք կան։ Շինարարության մասով պահպանվում են աճի բարձր տեմպերը։ Դա տնտեսական ակտիվության կարևորագույն խթաններից մեկն է»,- ասել է Քթոյանը։

Նա հավելել է, որ զբոսաշրջային ծառայությունների ոլորտում նկատվում է արտաքին պահանջարկի զգալի աճ, որը գերազանցում է 20%-ը, ֆինանսական ծառայություններում կա հետաքրքրության մեծ դաշտ, ՏՏ հատվածում՝ որոշակի արտահանման ակտիվություն։ «Նաև Հայաստանն այսօր գրավիչ է պորտֆելային ներդրումների տեսանկյունից»,- հայտարարել է ԿԲ խորհրդի անդամը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img