ՀՀ ԿԲ–ում նշել են գնաճի վրա ազդող հինգ հիմնական գործոնները

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/ԱՌԿԱ/․    ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանը CivilNet-ին տված հարցազրույցում թվարկել է երկրում գնաճի վրա ազդող հինգ գործոնները։

Որպես առաջին գործոն նա նշել է դրամի արժևորումը, որն այժմ զսպող ազդեցություն է ունենում գնաճի վրա։ «Այժմ դրամի արժևորումը այլ արժույթների նկատմամբ, ըստ էության, հանդիսանում է գնաճի վրա նվազման ուղղությամբ ազդող հանգամանք»,- ասել է Քթոյանը։

Երկրորդ գործոնը, նրա խոսքով, տնտեսության կառուցվածքային խնդիրներն են, այդ թվում՝ լոգիստիկայի և առանձին շուկաների առանձնահատկությունների հետ կապված հարցերը։

Երրորդ գործոնը առանձին սննդամթերքների գների աճն է։ Քթոյանը նշել է, որ վերջին ամիսներին գնաճում զգալի ավանդ են ունեցել միսը, կաթնամթերքը և խմիչքները։ «Մսի գործոնը՝ որպես գնաճային էֆեկտ, վերջին ամիսների համար արդեն ավանդական է դարձել»,— ասել է նա։ Քթոյանի խոսքով՝ 2026 թ.-ի հունիսին միսը և մսամթերքը նախորդ տարվա հունիսի համեմատ թանկացել են 12.5%-ով։

Չորրորդ գործոն նա անվանել է արտաքին գնաճային էֆեկտները, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի հակամարտության ազդեցությունը նավթի գների վրա։

Հինգերորդ գործոնը բնակչության գնաճային սպասումներն են։ Քթոյանն ընդգծել է, որ ԿԲ-ի համար կարևոր է ոչ միայն գների փաստացի փոփոխությունը, այլև այն, թե ինչպես է բնակչությունն ընկալում գնաճը։ «Եթե դու բարձր գնաճ ես սպասում կամ սուբյեկտիվորեն ընկալում ես, որ գնաճը բարձր է, հետևաբար՝ ապագայի համար նույնպես բարձր գնաճ ես սպասելու»,- նշել է նա։ Քթոյանի խոսքով՝ նման սպասումները ազդում են ամենօրյա գնումների, ներդրումային ակտիվության վրա և կարող են ամրապնդել գնաճը ավելի բարձր մակարդակում։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ տարածաշրջանի մի շարք երկրների և առևտրային գործընկերների համեմատ Հայաստանում գնաճի տեմպերը մնում են ավելի բարվոք։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

Հայաստանում հոկտեմբերին  գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%,  նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img