ԿԲ-ն զգուշացնում է բանկային հաշիվների հետ կապված զեղծարարական սխեմաների մասին

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Վերջին շրջանում ավելացել են դեպքերը, երբ հանցագործները քաղաքացիներին ներգրավում են կասկածելի ֆինանսական գործարքներում՝ օգտագործելով նրանց բանկային կամ կրիպտոակտիվի հաշիվները (այսուհետ՝ հաշիվներ), ինչպես նաև էլեկտրոնային դրամապանակները կամ քարտերը՝ հանցավոր ճանապարհով ստացված միջոցները փոխանցելու, դրանց իրական ծագումն ու շահառուներին թաքցնելու նպատակով։ Նման գործարքներում որպես միջնորդ ներգրավված անձանց հաճախ անվանում են «դրածո միջնորդներ», նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

«Դրածո միջնորդ» կարող է դառնալ ցանկացած անձ՝ երբեմն նույնիսկ չգիտակցելով, որ ներգրավվում է հանցավոր գործունեության մեջ։ Հանցագործները հնարավոր միջնորդներին հաճախ գտնում են սոցիալական ցանցերի, հաղորդագրությունների, աշխատանքի հայտարարությունների կամ առցանց ծանոթությունների հարթակների միջոցով՝ խոստանալով հեշտ և արագ եկամուտ՝ առանց աշխատանքային փորձի կամ մասնագիտական որակավորումների։

Ամենից հաճախ առաջարկվում է.

-ստանալ գումար սեփական հաշիվներին, քարտերին կամ էլեկտրոնային դրամապանակին,
– ստացված գումարը փոխանցել այլ անձանց կամ կանխիկացնել,
– երրորդ անձանց տրամադրել սեփական հաշիվների, քարտերի կամ էլեկտրոնային դրամապանակների մուտքի տվյալները։

Կարևոր է հիշել, որ Ձեր բանկային քարտին, հաշիվներին, էլեկտրոնային դրամապանակին հասանելիություն այլ անձանց տրամադրելը կամ դրանց միջոցով ուրիշների դրամական միջոցները փոխանցելը կարող է հանգեցնել փողերի լվացման կամ այլ հանցավոր գործունեության մեջ Ձեր ներգրավմանը։ Նման գործողությունները կարող են ունենալ իրավական հետևանքներ, նույնիսկ այն դեպքում, երբ դրանց դիմաց վարձատրություն չեք ստացել կամ ամբողջությամբ չեք գիտակցել տվյալ սխեմայի իրական նպատակը։

Ինչպե՞ս պաշտպանվել.

-Մի՛ ընդունեք նմանատիպ առաջարկները, որոնց շրջանակում Ձեզանից պահանջվում է օգտագործել Ձեր հաշիվները, էլեկտրոնային փողի դրամապանակները կամ քարտերը.
-Մի՛ ստացեք, մի՛ փոխանցեք և մի՛ կանխիկացրեք այլ անձանց պատկանող դրամական միջոցները.
– Երբեք այլ անձանց մի՛ տրամադրեք Ձեր քարտի տվյալները, հաշիվների մուտքանուններն ու գաղտնաբառերը, մեկանգամյա հաստատման կոդերը կամ հեռավար մուտքի հնարավորությունը.
-Եթե ստացել եք նման առաջարկ, եղե՛ք զգոն և հրաժարվե՛ք դրանից։

ԿԲ-ն հիշեցնում է՝ Ձեր հաշիվները և ֆինանսական գործիքները նախատեսված են բացառապես Ձեր անձնական օգտագործման համար։ Դրանց տրամադրումը կամ օգտագործումը այլ անձանց կողմից կարող է Ձեզ ակամա դարձնել հանցավոր սխեմայի մասնակից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img