Հայաստանում բանկային տոկոսադրույքները դանդաղ  են արձագանքում ԿԲ տոկոսադրույքի նվազեցմանը․ կարգավորիչ

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկային համակարգի տոկոսադրույքները ճշգրտվում են դանդաղ՝ չնայած դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքի և կարճաժամկետ շուկայական տոկոսադրույքների նվազմանը: Այս մասին ասվում է ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2025 թվականի III եռամսյակից մինչև 2026 թվականի II եռամսյակ ընկած ժամանակահատվածի դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույցում։

Բանկային տոկոսադրույքների դանդաղ ճշգրտման պայմանների համատեքստում կարգավորողը նշում է, որ հաշվետու ժամանակահատվածում տնտեսության առանձին հատվածներում բարձր ակտիվության ֆոնին պահպանվել է վարկավորման բարձր պահանջարկը: Մասնավորապես, դա արտահայտվել է տնային տնտեսություններին տրամադրված սպառողական վարկերի կայուն աճով:

Հիպոթեքային վարկավորման աճի տեմպերը որոշակիորեն դանդաղել են եկամտային հարկի վերադարձի ծրագրի ընդգրկվածության զգալի կրճատման պատճառով, սակայն նախկինի պես մնացել են բարձր:

Հայաստանի Կենտրոնական բանկն օգոստոսի 6-ին վեցերորդ անգամ անընդմեջ վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.5% մակարդակում: Լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը մնացել է 8% մակարդակում, ներգրավված միջոցների տոկոսադրույքը՝ 5%:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img