Thu, 6 March
10.1 C
Yerevan
USD: 394.58 RUB: 4.43 EUR: 425.79 GEL: 141.83 GBP: 507.86
spot_img

Հայ վետերաններն առաջիկա ամսում կստանան ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցումները

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայրենական պատերազմի հայ վետերաններին ԽՍՀՄ Խնայբանկում սառեցված ավանդների փոխհատուցումները կսկսեն վճարվել առաջիկա ամսվա ընթացքում, ասաց ՀՀ աշխատանքային և սոցիալական ապահովության փոխնախարար Արտյոմ Ասատրյանը:

ՀՀ կառավարությունը հինգշաբթի հաստատել է Հայրենական պատերազմի վետերաններին ԽՍՀՄ նախկին «Խնայբանկում» մինչև 1993 թ.-ի հունիսի 10-ը տեղադրված ավանդների փոխհատուցումների վճարման կարգը:

«Կարվի անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի վետերանները ստանան իրենց ավանդների փոխհատուցումները», – հինգշաբթի լրագրողներին ասաց Ասատրյանը՝ մեկնաբանելով կառավարության որոշումը:

Նրա խոսքերով, բավականին մեծ ծավալով աշխատանք է նախատեսվում հատուկ ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների կողմից՝ վետերանների կողմից փոխհատուցումները ստանալու գործընթացն առավելագույն չափ դյուրացնելու համար:

«Նախատեսվում է, որ կձևավորվի փոխհատուցումները ստացող վետերանների կենտրոնացված ցուցակ, որի հիման վրա տարածքային մարմիններին կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն, ինչից հետո սոցաշխատակիցները հաշվառման աշխատանքներ կանցկացնեն», – ասաց նա:

ՀՀ Ազգային ժողովը 2010 թ.-ի ապրիլի 8-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «2010 թ.-ի ՀՀ պետբյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Փոփոխությունների համաձայն՝ Մեծ հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ ծրագրվում է Հայրենական պատերազմի վետերաններին արտահերթ վճարել «սառեցված» խորհրդային ավանդների փոխհատուցումները:

Փոխնախարարը պարզաբանեց նաև, որ վետերաններն իրենց տանը կլրացնեն դիմումների համապատասխան ձևերը և կտրամադրեն անհրաժեշտ փաստաթղթերը, մասնավորապես՝ խնայգրքույկները, որտեղ պետք է նշված լինի մինչև 1993 թ.-ի հունիսի 10-ը Խնայբանկում տեղադրված ավանդի գումարը:

«Մենք պայմանավորվածություն ունենք ՎՏԲ-Հայաստան բանկի հետ գումարների զուգադրման մասին վճարումների ճշտման համար», – ասաց Ասատրյանն՝ ավելացնելով, որ նախնական հաշվարկներով՝ վճարումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 900 միլիոն դրամ:

Մինչև 1993 թ.-ի հունիսի 10-ը ԽՍՀՄ Խնայբանկում տեղադրված «սառեցված» ավանդների փոխհատուցումները վճարվում են միայն այն անձանց, ովքեր 2005 թ.-ի հուլիսի 1-ից մինչև 2006 թ.-ի ապրիլի 1-ը ներառվել են նպաստ ստացող ընտանիքների ցուցակներում: Միաժամանակ ավանդները վճարվելու են, ըստ առաջնահերթության, կախված շահառուների առանձին սոցիալական խմբերին պատկանելուց:

«Սառեցված» խորհրդային ավանդների փոխհատուցումների վճարման համար 2010 թ.-ին պետբյուջեից կհատկացվի 1,7 միլիարդ դրամ: (1 դոլարը 385,55 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը 2024թ․–ին ավելացել է 24% –ով՝ մինչև 6,4 տրլն դրամ․ ՀԲՄ

Վարկային ներդրումների կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը՝ 22,8%-ը, բաժին է ընկնում սպառողական վարկերին

ԱԶԲ–ն 2024թ․–ին ՀՀ–ում ներդրել է 132 մլն․ դոլար և 2025թ․–ին հաստատել է 307 մլն․ դոլարի ֆինանսավորում երկու նախագծերում

ԱԶԲ–ն արդեն հաստատել է ֆինանսավորում երկու նախագծերում ՀՀ–ում, որոնց իրագործումը նախատեսված է 2025թ․–ին

C-QUADRATAAMArmenia–ի գլխավոր տնօրեն․ FormulaVCվենչուրային հիմնադրամում արված ներդրումները թույլ  կտան զարգացնել Հայաստանի տեխնոլոգիական ապագան

C-QUADRAT Ampega Asset Management Armenia կենսաթոշակային ֆոնդը 2024թ․–ին 1 մլն դոլարի ներդրում է կատարել Formula VC վենչուրային հիմնադրամում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img