Wed, 19 February
8.1 C
Yerevan
USD: 396.23 RUB: 4.35 EUR: 414.62 GEL: 140.77 GBP: 499.13
spot_img

Արցախբանկն իրականացնում է 999,9 հարգի ոսկու ստանդարտացված ձուլակտորների վաճառք

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. «Արցախբանկ» ՓԲԸն ընթացիկ տարվա հունիսից սկսել է իրականացնել գործառնություններ 999,9 հարգի ոսկու ստանդարտացված ձուլակտորներով, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի ընկերության մամուլի ծառայությունից։

«Ոսկու ձուլակտորների վաճառքն իրականացվում է տվյալ օրվա դրությամբ բանկի կողմից սահմանված արժեքով` հիմք ընդունելով ոսկու ձուլակտորների միջազգային գները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Արցախբանկ» ՓԲԸ ստեղծվել է ԼՂՀ նախագահի հրամանով՝ 1995թ.-ի դեկտեմբերին Խնայբանկի բազայի հիման վրա։

ՀՀ ԿԲ գլխավոր արտոնագիրը ստացել է 31.10.96-ին։ Բանկի բաժնետերերն են 43,13 տոկոս մասնաբաժնով Վ. Սիրմակեսը (Շվեյցարիա) և 44,08 տոկոս մասնաբաժնով Գ. Գաբրիելյանը (ԱՄՆ)։

Մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները 49,8 մլրդ դրամ են կազմել, պարտավորությունները՝ 41,9 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 7,9 մլրդ դրամ, վարկերը, որոնք տրամադրվել են հաճախորդներին՝ 32,6 մլրդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները՝ շուրջ 32,4 մլրդ դրամ, առաջին եռամսյակի մաքուր շահույթը՝ 317,2 մլն դրամ։

Մարտի 31-ի տվյալներով՝ «Արցախբանկ» ՓԲԸ-ն 17 մասնաճյուղ ունի: ($1- 370,59 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԵԱԶԲ․ Հայաստանում մեծանում է 2025 թ․–ի առաջին եռամսյակում վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման ընթացիկ ցիկլն ավարտելու հավանականությունը

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) կանխատեսում է գների աճի հետագա արագացում առաջիկա ամիսներին և գնաճի ձևավորում, որը մոտ է ՀՀ կենտրոնական բանկի թիրախին (3+/-1%)

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Բավրա

Հայաստանում խնդրահարույց վարկերի մասնաբաժինը կրճատվել է՝ մինչև 1,2%․ ԿԶԵՀ զեկույց

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայկական բանկերի վարկային պորտֆելի որակը բարելավվել...

ՀՀ–ում դրամավարկային պայմանների զգալի մեղմացումը սահմանափակ ազդեցություն է ունեցել բանկերի տոկոսադրույքների վրա․ ԿԶԵՀ

Վարկերի և ժամկետային ավանդների տոկոսադրույքների փոփոխության առումով բանկերի արձագանքը սահմանափակ էր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img