Mon, 14 April
7.1 C
Yerevan
USD: 391.07 RUB: 4.66 EUR: 443.20 GEL: 142.03 GBP: 511.21
spot_img

Մեծ բիզնես դարձած հոբբի. «Մաթևոսյան Վայն» (ՎԻԴԵՈ)

 ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./ԱՌԿԱ/. 18 տարի առաջ Վահրամ Մաթևոսյանը Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում ընտանիքի հետ սկսեց «Մաթևոսյան Վայն» գինիների արտադրությունը։ Սկզբում գինեգործությունը հոբբի էր. գինիները Մաթևոսյանները պատրաստում էին ընկերների համար: Հետո կառուցեցին գինու գործարանն ու հայր ու որդի սկսեցին զբաղվել գինիների արտադրությամբ. հիմնվեց ընտանեկան բիզնես: Այս մասին հաղորդում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի մամուլի ծառայությունը:  

«Վահրամ Մաթևոսյանի որդին՝ Վազգենը, հիշում է՝ նոր էր վերադարձել զինվորական ծառայությունից, երբ հայրը սկսեց գինիների արտադրությունը: Գործը ռիսկային էր: 3 ամսում կառուցեցին գործարանն ու կատարեցին խաղողի առաջին մթերումը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մաթևոսյանների ձեռնարկած գործին առաջինը հավատաց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը: Գործարանը կառուցելու, մթերման և արտադրական գործընթացները կազմակերպելու համար  Մաթևոսյանների աջակիցը հենց  գործընկեր բանկն էր:

«Այս գործում դրված է քրտինք, ուժ և ընտանիք է աշխատում։ Որակին հետևում ենք անձամբ: Խաղողը ես եմ մթերում ու որակը ստուգում, հայրս էլ միշտ վերահսկում է: Գործարանի կառուցման առաջին իսկ օրվանից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն ամուր կանգնած է մեր կողքին ու աջակցել է մթերումների, սարքավորումների ձեռքբերման և արտահանման ժամանակ, նաև՝ ֆինանսական, խորհրդատվական հարցերում, ինչի արդյունքում այսքան զարգացել ենք։ ԱԿԲԱ-ն իմ բանկն է, ես այդպես եմ համարում»,- նշում է Վազգենը։

Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում:

Մանրամասն՝ տեսանյութում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Բավրա

ՀՀ կառավարությունը կրիպտոարժույթի ոլորտի կարգավորման առաջին փորձն է անում

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կրիպտոակտիվների մասին» օրենքին, որն ուղղված է կրիպտոարժույթի շրջանառության, փոխանակման և ծառայությունների մատուցման ոլորտում կանոնակարգման ներդրմանը

Բիթքոյնը չափազանց անկայուն է․ ԿԲ նախագահի տեղակայլը՝ որպես ռեզերվային արժույթ բիթքոյնն օգտագործելու հնարավորության մասին

Բիթքոյնի ապագա վարքագծի վերլուծությունը ցույց է տալիս, որ այն չափազանց անկայուն է, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img