Tue, 25 February
-6.9 C
Yerevan
USD: 393.90 RUB: 4.48 EUR: 412.81 GEL: 139.68 GBP: 497.97
spot_img

Համահայկական բանկը դեռ ներդրումային ծրագրեր չի իրականացնում. ԿԲ փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Համահայկական բանկը Հայաստանում դեռ ներդրումային նախագծեր չի իրականացնում, հինգշաբթի ՀՀ ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը:

ՀՀ ԱԺ-ն հինգշաբթի առաջին ընթերցմամբ քննարկել է «Համահայկական բանկի մասին» օրենքում նախատեսված փոփոխություններն ու լրացումները, որոնց համաձայն՝ առաջարկվում է կարգավորել վարչության խորհրդում պաշտոնների հետ կապված հարցերը, ինչպես նաև քննարկել պարտատոմսերի տեղաբաշխման հնարավորությունը՝ լրացուցիչ ներդրումային ռեսուրսների ներգրավման համար:

«Այս պահին բանկը կոնկրետ ներդրումային ծրագրեր չունի, սակայն լավ հիմք է ստեղծված դրա զարգացման համար», – ասաց Երիցյանը:

Ինչպես նշել է ՀՀ ԿԲ փոխնախագահը, բանկն այսօր քննարկում է ներդրումային ծրագրերի մի մասը, որոնք ներառված են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի օրակարգում, ինչպես նաև քննարկում է տարբեր հատվածներում առավել մրցունակ ծրագրերի բացահայտման հնարավորությունը:

Նրա խոսքերով՝ խորհրդարանի հաստատմանը ներկայացված փոփոխությունները թույլ կտան Համահայկական բանկին լրացուցիչ միջոցներ ներգրավել՝ ներդրումային տարբեր ծրագրերի իրագործման համար:

«Բանկն արդեն կապիտալիզացված է, սակայն նրա կապիտալը պետք է ավելացվի, և այս ուղղությամբ քննարկումներ են անցկացվել միջազգային կազմակերպությունների և ներդրողների հետ, նախատեսված են նոր գործիքներ, որոնք թույլ են տալիս ընդլայնել ֆինանսավորման աղբյուրները», – ասաց Երիցյանը:

Նրա խոսքերով՝ այս պահին աշխատանքներ են տարվում ներքին ընթացակարգերի ձևավորման ուղղությամբ, որոնց համաձայն՝ բանկն իրականացնելու է իր գործունեությունը:

Համահայկական բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 100 մլն դոլար,  որից Հայաստանի կառավարությունը արդեն տրամադրել է 20 մլն-ը: Մյուս մասը  առաջատար ֆինանսական կազմակերպություններն ու մասնավոր ներդրողները կտրամադրեն:

Համահայկական բանկի խորհրդի նախագահը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է, իսկ 2010 թ.-ի դեկտեմբերից գործադիր տնօրեն է նշանակվել նախագահի խորհրդական Վահրամ Ներսիսյանցը: Համահայկական բանկը Հայաստանում գործունեությունը կսկսի 2011 թ.-ի մայիսի 1-ից:

Համահայկական բանկն առևտրային բանկ չէ, այն իրենից զարգացման բանկ է ներկայացնում, ինչի կապակցությամբ կարճաժամկետ վարկեր չի տրամադրելու՝ կենտրոնանալով երկարատև զարգացման ծրագրերի վրա: Բանկի գործունեության առաջնահերթությունների թվում են ՏՏ ոլորտը, առողջապահությունը, կրթությունը և զբոսաշրջությունը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ապահովագրական ընկերությունները 1 օրում գրանցել են ավելի քան 1000 վթար եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով

Սա աննախադեպ իրավիճակ է, համակարգը գերբեռնված է, հեռախոսագծերը՝ ծանրաբեռնված

TCF–ը թողարկել է 400մլն դրամի պարտատոմսեր ընդլայնման և զարգացումն ուժեղացնելու նպատակով․ համահիմնադիր

TCF ընկերությունը թողարկել է 400մլն դրամ ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր 12,75% տոկոսադրույքով հետագա աճի ապահովման և զարգացումն ուժեղացնելու համար

Հայաստանը կարող է դառնալ քրաուդֆանդինգի հարթակի մաս, TCF–ի համահիմնադիրը՝ խոչընդոտների և հեռանկարների մասին

TCF-ն այսօր միակ ընկերությունն է, որը նպաստում է երկրի ներգրավվածությանը այս գործընթացներում։ Հայաստանից մասնակիցների և հայտերի թիվը բավականին քիչ է

Խիզախների ժամանակն է․ DimensionInvestments–ի ներդրումային ծառայությունների տնօրենը՝ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների մասին (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

Dimension Investments ընկերության ներդրումային ծառայությունների տնօրեն Արմեն Հովհաննիսյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է զարգացման խոչընդոտների, աճի արագացման գործիքների, ինչպես նաև վենչուրային կապիտալի հեռանկարների մասին

Հայաստանի ֆինանսական շուկան հաջողված է, բանկային համակարգն ուժեղ է․ փորձագետ

Հայաստանի բանկային համակարգը բավականին ուժեղ է։ Եթե համեմատենք հետխորհրդային երկրների հետ, բացառությամբ Բալթյան երկրների, Հայաստանի բանկային համակարգը շատ բարձր որակի է

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img