Wed, 5 March
-2.9 C
Yerevan
USD: 393.86 RUB: 4.41 EUR: 413.95 GEL: 141.17 GBP: 501.07
spot_img

Պետական գանձապետական պարտատոմսերում Հայաստանի բանկերի ներդրումներն ապրիլին կրճատվել են 11,7%-ով

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերն այս տարվա ապրիլին պետական (գանձապետական) պարտատոմսերում ներդրել են ավելի քան 121,9 մլրդ դրամ, ինչը 11,7 տոկոսով պակաս է մարտ ամսվա ցուցանիշից, նշվում է ՀՀ ԿԲ «Դրամավարկային ցուցանիշների ամփոփում» հաշվետվության մեջ, ապրիլի ընթացքում Հայաստանի ռեզիդենտները պետական (գանձապետական) պարտատոմսերում ներդրել են ավելի քան 180 մլրդ դրամ (նախորդ ամսվա համեմատ 2,5 տոկոսի աճ):

Տեղեկատվության համաձայն, պետական (գանձապետական) պարտատոմսերի ընդհանուր ծավալում բանկային ներդրումների մասնաբաժինը կազմել է 67,7 տոկոս: Միաժամանակ պետական (գանձապետական) պարտատոմսերում ՀՀ ԿԲ-ի ներդրումների մասնաբաժինը կազմել է շուրջ 21,9 տոկոս, ոչ բանկային գործակալների, դիլերների և ներդրողների մասնաբաժինը՝ 10,4 տոկոս:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, պետական (գանձապետական) պարտատոմսերում ընդհանուր (ռեզիդենտներ և ոչ ռեզիդենտներ) ներդրումներն ապրիլին կազմել են շուրջ 180,1 մլրդ դրամ, ինչը 2,3 տոկոսով ավել է մարտյան ցուցանիշից; (1 դոլարը 376,63 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Բավրա

Standard & Poor’s-ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «BB-» նախկին «B+»-ի փոխարեն, հեռանկարը՝ կայուն

«Մենք նաև վերանայել ենք Հայաստանի տրանսֆերտի և փոխարկելիության գնահատականը՝ «BB-»-ից «BB»-ի»,- ասվում է զեկույցում

«Moody’s» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի սուվերեն վարկանիշը` կայուն հեռանկարով

«Moody’s» վարկանիշային գործակալությունը ՀՀ հերթական սուվերեն վարկանիշի շնորհման շրջանակներում անփոփոխ է թողել ընթացիկ վարկանիշը` «Ba3» և հեռանկարը` կայուն

Fitch-ը հաստատել է Երևանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ փոխելով «Կայունից» «Բացասական» կանխատեսման

Fitch-ը հաստատել է Երևանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ փոխելով «Կայունից» «Բացասական» կանխատեսման

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img