Thu, 6 March
-1.9 C
Yerevan
USD: 394.30 RUB: 4.40 EUR: 421.78 GEL: 141.53 GBP: 505.89
spot_img

Դոլարային հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը Հայաստանում մայիսին կրճատվել է մինչև 11,9 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. Դոլարային հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը Հայաստանում 2012թ.-ի մայիսին, նախորդ ամսվա համեմատ, կրճատվել է 0,4 տ.կ.-ով՝ մինչև 11,9 տոկոս, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի հաշվետվությունում:
Միաժամանակ, տվյալների համաձայն, 2012 թվականի նշված ժամանակահատվածում  դրամային հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքն անփոփոխ է մնացել՝ 12,6 տոկոս մակարդակում:
Դրան զուգընթաց, Հայաստանի առևտրային բանկերի կողմից ապրիլին տրված դրամային երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքը կազմել է 15,8 տոկոս՝ նախորդ ամսվա համեմատ անփոփոխ մնալով, իսկ արտարժութային վարկերինը՝ 12,8 տոկոս՝ մեկ ամսում կրճատվելով 0,4 տ.կ.-ով:
Միաժամանակ, մայիսին դրամային կարճաժամկետ վարկերը միջինը տրվել են 16,9 տոկոս տոկոսադրույքով՝ նախորդ ամսվա  17 տոկոսի դիմաց, իսկ արտարժութային վարկերը՝ 13,5 տոկոսով՝ նախորդ ամսվա 14 տոկոսի փոխարեն: ($1- 413,5  դրամ է) —0-

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Standard & Poor’s-ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «BB-» նախկին «B+»-ի փոխարեն, հեռանկարը՝ կայուն

«Մենք նաև վերանայել ենք Հայաստանի տրանսֆերտի և փոխարկելիության գնահատականը՝ «BB-»-ից «BB»-ի»,- ասվում է զեկույցում

«Moody’s» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի սուվերեն վարկանիշը` կայուն հեռանկարով

«Moody’s» վարկանիշային գործակալությունը ՀՀ հերթական սուվերեն վարկանիշի շնորհման շրջանակներում անփոփոխ է թողել ընթացիկ վարկանիշը` «Ba3» և հեռանկարը` կայուն

Ոսկին թանկանում է առևտրային պատերազմների մտավախությունների ֆոնին

Ոսկու գինը թարմացրել է իր պատմական ռեկորդը

Fitch-ը հաստատել է Երևանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ փոխելով «Կայունից» «Բացասական» կանխատեսման

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img