Wed, 5 March
10.1 C
Yerevan
USD: 394.30 RUB: 4.40 EUR: 421.78 GEL: 141.53 GBP: 505.89
spot_img

Առաջին անգամ Հայաստանում նախատեսվում է գործարկել պարտադիր ապահովագրման ինստիտուտը. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Առաջին անգամ Հայաստանում նախատեսվում է գործարկել պարտադիր ապահովագրման ինստիտուտը, ուրբաթ հայտարարեց խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրինագծի համաձայն՝ պայմանագրով ամրագրվող պարտադիր ապահովագրում է ներմուծվում, առանց որի ավտոփոխադրամիջոց վարելը հանրապետության տարածքում կարգելվի»,- ասաց Մինասյանը:

Պատգամավորի խոսքերով՝ օրինագիծը լիովին սոցիալական ուղղվածություն ունի և տուժածների իրավունքները պաշտպանելու նպատակ է հետապնդում:

Մինասյանը նշեց, որ տվյալ օրինագիծը հատուկ արդիականություն է ստանում հենց ներկայումս, երբ Հայաստանում գրանցված ավտոփոխադրամիջոցների թիվը հասնում է 400 հազ.-ի:

«Չխոսելով գույքային վնասի մասին՝ Հայաստանում ամեն տարի հարյուրավոր մարդիկ ՃՏՊ-ների զոհ են դաառնում, հազարավոր մարդիկ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանում»,- ասաց նա:

Մինասյանի խոսքերով՝ տվյալ օրինագիծը տուժածներին ազատում է իրավաբանական հարցերի հետ կապված քաշքշուքից և թույլ տալիս օպերատիվ կերպով լուծել փոխհատուցման վճարման հարցը:

Նա հավելեց, որ օրինագծով նախատեսվում է ռիսկի շուրջ 8 գործոն, որտեղ հաշվի են առնվում ինչպես մեքենայի վարման վայրը, փոխադրամիջոցի մաշվածության աստիճանը, շարժիչի հզորությունը, մեքենայի տեսակը և այլ ցուցանիշներ, այնպես էլ այսպես կոչված «Բոնուս-մանուս» համակարգը, որն իրենից վարորդի ինքնատիպ պատմությունն է ներկայացնում, այսինքն թույլ տրված իրավախախտումների թվով որոշվում է տվյալ վարորդի մեքենավարման որակի մակարդակը:

«Օրինագծում որպես լրացումներ ընդգրկված բոլոր այս ցուցանիշները ուղղիղ համեմատական կլինեն ապահովագրական վճարումների չափին»,- ասաց պատգամավորը:

Միևնույն ժամանակ Մինասյանը նշեց, որ եթե ՃՏՊ-ի հետևանքով տուժել է մեկից ավելի մարդ, օրինագծով նախատեսվող ապահովագրական վճարման առավելագույն չափը չի գերազանցի 9 մլն դրամը:

«Գույքային վնասի դեպքում 2 մլն դրամի չափով վճարումներ են նախատեսվում, առողջությանը հասցված վնասի դեպքում ապահովագրական վճարումների չափը հասնում է մինչև 4 մլն դրամի»,- ասաց Մինասյանը:

«Ավտոփոխադրամիջոցների շահագործման դեպքում ծագող պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրինագծի խորհրդարանական լսումները, ըստ Մինասյանի, կկայանան փետրվարի 12-ին:

Մինասյանն ընդգծեց այդ լսումներին հասարակական կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցության անհրաժեշտությունը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Բավրա

C-QUADRATAAMArmenia–ի գլխավոր տնօրեն․ FormulaVCվենչուրային հիմնադրամում արված ներդրումները թույլ  կտան զարգացնել Հայաստանի տեխնոլոգիական ապագան

C-QUADRAT Ampega Asset Management Armenia կենսաթոշակային ֆոնդը 2024թ․–ին 1 մլն դոլարի ներդրում է կատարել Formula VC վենչուրային հիմնադրամում

FormulaVCII նոր վենչուրային հիմնադրամը 30մլն դոլար կներդնի 40 հայկական տեխնոլոգիական ստարտափերում

Formula VC հայկական վենչուրային հիմնադրամը հինգշաբթի հայտարարեց Formula VC II վենչուրային հիմնադրամի գործարկման մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img