Wed, 5 March
1.1 C
Yerevan
USD: 393.86 RUB: 4.41 EUR: 413.95 GEL: 141.17 GBP: 501.07
spot_img

Անելիք Բանկն իր դրամական փոխանցումներից օգտվող հաճախորդների համար կազմակերպել է նվերների խաղարկություն

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկի Գլխամասային գրասենյակում ուրբաթ կայացավ նվերների խաղարկություն, որին մասնակցեցին նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ը ներառյալ Բանկում գործող բոլոր դրամական փոխանցումների համակարգերով գումար ստացած հաճախորդները:

Խաղարկությանը ներկա էր հատուկ հանձնաժողով` Անելիք Բանկի վարչության նախագահի տեղակալ-բիզնեսի զարգացման տնօրեն Հայկ Մկրտչյանի գլխավորությամբ և դրամական փոխանցում ստացած հաճախորդներ: Շահող հաճախորդների մասին տեղեկատվությունը հասանելի է Բանկի կայքում և ֆեյսբուքյան էջում:

Խաղարկվեցին 13 նվերներ` պլանշետ, սմարթ հեռախոսներ և ինտերնետ ծառայության 3, 6 և 12 ամսվա անվճար բաժանորդագրություն:

««Շնորհավորում ենք բոլոր շահող հաճախորդներին և սիրով սպասում նրանց Բանկի Գլխամասային գրասենյակում` ստանալու իրենց նվերները: Պարզապես անհրաժեշտ է, որ նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ը ներառյալ Անելիք Բանկում գործող դրամական փոխանցումների համակարգերով գումար ստացած բոլոր հաճախորդները մեր կայքի և ֆեյսբուքյան էջում գտնեն իրենց անուն-ազգանուները շահողների ցանկում: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Անելիք Բանկի կողմից նմանատիպ անակնկալները շարունակվելու են»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` «Credit Bank S.A.L.»–ը, 2009թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինը դարձել է 89,95 տոկոս, իսկ 2013 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Բավրա

«Moody’s» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի սուվերեն վարկանիշը` կայուն հեռանկարով

«Moody’s» վարկանիշային գործակալությունը ՀՀ հերթական սուվերեն վարկանիշի շնորհման շրջանակներում անփոփոխ է թողել ընթացիկ վարկանիշը` «Ba3» և հեռանկարը` կայուն

Fitch-ը հաստատել է Երևանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ փոխելով «Կայունից» «Բացասական» կանխատեսման

Fitch-ը հաստատել է Երևանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ փոխելով «Կայունից» «Բացասական» կանխատեսման

Standard & Poor’s-ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «BB-» նախկին «B+»-ի փոխարեն, հեռանկարը՝ կայուն

«Մենք նաև վերանայել ենք Հայաստանի տրանսֆերտի և փոխարկելիության գնահատականը՝ «BB-»-ից «BB»-ի»,- ասվում է զեկույցում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img