Wed, 16 April
10.1 C
Yerevan
USD: 391.27 RUB: 4.74 EUR: 444.48 GEL: 142.15 GBP: 518.90
spot_img

Դոլարային ավանդների տոկոսադրույքները ՀՀ բանկերում նվազել են, վարկերինը` աճել

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. Դոլարային ավանդների տոկոսադրույքները Հայաստանի առևտրային բանկերում 2015 թվականի նոյեմբերին նվազել են, իսկ վարկերինը` աճել։ Այդ մասին են վկայում Հայաստանի ԿԲ տվյալները։

ԿԲ տվյալների համաձայն, մինչև մեկ տարի ժամկետով դոլարային ավանդների տոկոսադրույքները 2015 թվականի նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ նվազել են 0.38 տ.կ.–ով մինչև 5.33 տոկոս, իսկ ավելի քան մեկ տարի ժամկետով ավանդներինը` 0.94 տ.կ.–ով մինչև 7.03 տոկոսով։

Միաժամանակ, դոլարով վարկերի տոկոսադրույքները, հակառակը, աճել են, մասնավորապես, մինչև մեկ տարի ժամկետով վարկերինը` 0.45 տ.կ.–ով մինչև 10.95 տոկոս, իսկ մեկ տարուց ավելի ժամկետով վարկերինը` 0.89 տ.կ.–ով` մինչև 11.49 տոկոս։

Միաժամանակ, մինչև մեկ տարի ժամկետով դրամային ավանդների տոկոսադրույքները նվազել են 0.14 տ.կ.–ով մինչև 15.07 տոկոս, իսկ մեկ տարուց ավելի ժամկետով ավանդներինն աճել են 0.37 տ.կ.–ով մինչև 14.8 տոկոս։ Միաժամանակ, մինչև մեկ տարի ժամկետով դրամային վարկերի տոկոսադրույքներն աճել են 0.48 տ.կ.–ով մինչև 17.02 տոկոս, իսկ մեկ տարուց ավելի ժամկետով վարկերինը նվազել են 0.31 տ.կ.–ով` մինչև 18.05 տոկոս։

Հայաստանի առևտրային բանկերի տոկոսադրույքների այսպիսի քաղաքականությունը բխում է երկրի արժութային շուկայի իրավիճակից և պայմանավորված է վերաֆինանսավորման սահմանված տոկոսադրույքով։ Դրամի արժեզրկումը 2015 թվականի նոյեմբերին 2014 թվականի նոյեմբերի նկատմամբ կազմել է 14.2 տոկոս, իսկ 2015 թվականի հոկտեմբերի նկատմամբ դրամն արժեզրկվել է 1.6 տոկոսով։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նոյեմբերին նվազել է 0.5 տ.կ.–ով մինչև 9.75 տոկոս։ Այսօր այն կազմում է 8.75 տոկոս։ -0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

«Moody’s» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի սուվերեն վարկանիշը` կայուն հեռանկարով

«Moody’s» վարկանիշային գործակալությունը ՀՀ հերթական սուվերեն վարկանիշի շնորհման շրջանակներում անփոփոխ է թողել ընթացիկ վարկանիշը` «Ba3» և հեռանկարը` կայուն

Fitch-ը հաստատել է Երևանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ փոխելով «Կայունից» «Բացասական» կանխատեսման

Fitch-ը հաստատել է Երևանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ փոխելով «Կայունից» «Բացասական» կանխատեսման

Fitch Ratings-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ «բացասական» կանխատեսմամբ

Fitch Ratings-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ «բացասական» կանխատեսմամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img