Sun, 23 February
-7.9 C
Yerevan
USD: 394.41 RUB: 4.46 EUR: 412.67 GEL: 140.79 GBP: 498.77
spot_img

Tag: ՄՈԴՈՒՍ

Moody’s գործակալությունը նվազեցրել է Հայաստանի վարկանիշը Ba2–ից մինչև Ba3` կանխատեսումը «Կայունից» դարձնելով «Բացասական»

Moody's Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի պետպարտատոմսերի վարկանիշների շեմերը Ba2–ից նվազեցրել է մինչև Ba3, իսկ «Կայուն» կանխատեսումը փոխարինել «Բացասականով», ասվում է գործակալության պաշտոնական կայքում։ ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Moody's Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի պետպարտատոմսերի վարկանիշների շեմերը Ba2–ից նվազեցրել է մինչև Ba3, իսկ «Կայուն» կանխատեսումը փոխարինել «Բացասականով», ասվում է գործակալության պաշտոնական կայքում։ Վարկանիշների նվազման առանցքային գործոնների թվում նշվում է Հայաստանի արտաքին խոցելիության ավելացումը Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատման պատճառով, ուղղակի արտասահմանյան ներդրումների համար անորոշ հեռանկարները, փոխանակման փոխարժեքի տատանողականության նկատմամբ բարձր զգայունությունը և արժութային պահուստների վրա սպասվող ճնշումները։ Նվազմանը նպաստող գործոններրի թվում նշում են նաև երկրի աճի հեռանկարների փոփոխությունը, որոնք դանդաղում են Ռուսաստանից բացասական ազդեցությունների, ներդրումային թույլ ակտիվության և Եվրասիական տնտեսական միությունից դուրս երկրների հետ առևտրի սահմանափակումների պատճառով, ինչն ակնկալվում է այդ կազմակերպությանը Հայաստանի միացումից հետո։ Դրա կապակցությամբ, Moody 's–ը նվազեցրել է նաև տեղական արժույթով պարտատոմսերի և բանկային դեպոզիտների վարկանիշների շեմերը Baa3–ից մինչև Ba1, արտարժույթով պարտատոմսերի վարկանիշի շեմը` Ba1–ից Ba2, ինչպես նաև արտարժութային բանկային դեպոզիտների վարկանիշի շեմը` Ba3–ից մինչև B1։ Միաժամանակ, Հայաստանի արժութային կարճաժամկետ պարտատոմսերի և դեպոզիտների վարկանիշների շեմերը մնացել են անփոփոխ` Not-Prime (NP)։ 2014 թվականի օգոստոսի սկզբին Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել էր Հայաստանի` արտարժույթով և ազգային արժույթով էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները «BB-» «Կայուն» կանխատեսումով։ -0-