Tue, 10 March
4.1 C
Yerevan
USD: 377.41 RUB: 4.79 EUR: 439.27 GEL: 137.62 GBP: 507.62

Tag: mConverse

Հայաստանում գործարկվել է առաջին մոբայլ բանկը

Հայաստանում առաջին մոբայլ mConverse բանկը նոյեմբերի 18–ից պաշտոնապես սկսել է ծառայություններ մատուցել, հայտնեց «Կոնվերսբանկի» ռազմավարության և բիզնես զարգացման վարչության պետ Րաֆֆի Քասարջյանը։ Նրա խոսքով` mConverse-ը հաճախորդներին բջջային հեռախոսի միջոցով բանկային գործարքներ իրականացնելու հնարավորություն է տալիս։ «Դա հաշվեկշռի ստուգումն է, հաշվից հաշիվ փոխանցումները, կոմունալ վճարումներ։ Այս ամենն արդեն հասանելի է mConverse–ի միջոցով».– չորեքշաբթի հրավիրված ասուլիս ընթացքում ասաց Քասարջյանը։