ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը 2010 թ.-ի մայիսին 6 միլիարդ դրամի պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսեր կթողարկի:
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ԿԲ-ի մամուլի ծառայությունից, մայիսի 3-ին կթողարկվեն AMGT52025119 սերիայի (1 միլիարդ դրամ) պարտատոմսեր, մայիսի 6-ին՝ AMGT39032113 սերիայի (1 միլիարդ դրամ) պարտատոմսեր, մայիսի 10-ին՝ AMGT2608В105 սերիայի (1 միլիարդ դրամ) պարտատոմսեր, մայիսի 17-ին՝ AMGT39142110 սերիայի (1 միլիարդ դրամ) պարտատոմսեր, մայիսի 20-ին՝ AMGT52195110 սերիայի (1 միլիարդ դրամ) և մայիսի 24-ին՝ AMGT13238108 սերիայի (1 միլիարդ դրամ) պարտատոմսեր: Պարտատոմսերի շրջանառության ժամկետներն են համապատասխանաբար 52, 39, 26, 39, 52 և 13 շաբաթ:
Մեկ պարտատոմսի ձեռքբերման համար պահանջարկի նվազագույն ծավալը 10 հազար դրամ է՝ 1000 դրամ քայլի դեպքում: (1 դոլարը 386,85 դրամ է):-0-