Կոնվերս Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները հերթական անգամ Ձմեռ պապ են դարձել Հայաստանի հեռավոր բնակավայրերից մեկի դպրոցի սաների համար՝ կատարելով նրանց ցանկությունները և պարգևելով ուրախ տրամադրություն
«Moody’s» վարկանիշային գործակալությունը ՀՀ հերթական սուվերեն վարկանիշի շնորհման շրջանակներում անփոփոխ է թողել ընթացիկ վարկանիշը` «Ba3» և հեռանկարը` կայուն
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) կանխատեսում է գների աճի հետագա արագացում առաջիկա ամիսներին և գնաճի ձևավորում, որը մոտ է ՀՀ կենտրոնական բանկի թիրախին (3+/-1%)
Հայաստանի կենտրոնական բանկը տարիներ շարունակ բազմիցս նշել է, որ երկրում գործում է ազգային արժույթի լողացող փոխարժեքի քաղաքականություն: Այսինքն՝ ԿԲ-ի համար փոխարժեքը թիրախային ցուցանիշ չէ, ինչպես, օրինակ, գնաճը
Հայաստանի բանկերը լավ կապիտալացված են և բավականին իրացվելի, ասաց ՀՀ ԿԲ ղեկավար Մարտին Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե կա՞ն արդյոք երկրում խնդրահարույց բանկեր

Հայաստանի հիփոթեքային վարկերի համախառն պահանջարկը, 1020 տնային տնտեսությունների շրջանում անցկացված հարցման արդյունքներով, կազմում է մոտ 350 մլն դոլար, հայտնեց Ameria խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը` ներկայացնելով Զարգացման ֆրանսիական գործակալության և հայկական Ազգային հիփոթեքային ընկերության հիփոթեքային վարկավորման համատեղ նախագծի շրջանակներում անցկացված ուսումնասիրության արդյունքները։
Հայաստանի` չաշխատող և բանկերից դուրս գրված ռեզիդենտ ակտիվների բաժնեմասը 2012 թվականի հոկտեմբերին կազմել է 4.42 տոկոս, ինչը 0.19 տ.կ.–ով պակաս է սեպտեմբերի ցուցանիշից, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։
Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է թանկարժեք մետաղների գները ընթացիկ շաբաթվա համար:
NASDAQ OMX Արմենիայում դեկտեմբերի 17-ին ԱՄՆ դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել, վկայում են NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի ներկայացրած տվյալները:
Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, որը ձևավորվել է Հայաստանի արժութային շուկայում դեկտեմբերի 17-ին, դեկտեմբերի 14-ի ցուցանիշի համեմատ ավելացել է 0,74 կետով և կազմել է 407,34 դրամ, տեղեկացնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:
2012 թ.-ի երրորդ եռամսյակում ՀՀ տարածքում Կենտրոնական բանկի վճարային համակարգերով իրականացված վճարումների ծավալը կազմել է շուրջ 105,5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 33,8 մլրդ դրամով, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:
Նախորդ շաբաթ ոսկու գնանշումները շարունակեցին ճնշման տակ մնալ, այսպես կոչված, «բյուջետային ճեղքվածքի»` հաջորդ տարվա սկզբից գործողության մեջ մտնող ծախսերի կրճատման և հարկերի բարձրացման միջոցառումների շարքի վերաբերյալ ԱՄՆ-ի օրենսդիրների միջև շարունակվող վեճերի ֆոնին: Ներդրողների տրամադրությունը վատացրեց նաև ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոների հայտարարությունը, որ նախագահ Բարաք Օբամայի բյուջետային առաջարկները հավասարակշռված չեն, և որ Սպիտակ տունը կարծես ցանկանում է դանդաղ կերպով տնտեսությունը «ֆիկսալային ճեղքվածքի» հասցնել:
NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա դեկտեմբերի 10-14–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առքուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալը նվազել է 28,3 տոկոսով և կազմել ավելի քան 14,26 մլն դոլար, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $96,7 մլն՝ մեկ դոլարի դիմաց 406,02 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից: