Fitch-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում դրական կանխատեսմամբ

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/.  Fitch Ratings միջազգային վարկանշային կազմակերպությունը հաստատել է Հայաստանի էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը (Long-term Issuer Default Rating IDR) «B+» մակարդակում «Դրական» կանխատեսմամբ: Այդ մասին ասվում է երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությունում Fitch Ratings-ից ստացված մամուլի հաղորդման մեջ:

Հայաստանի վարկանիշները մի կողմից հավասարակշռված են հուսալի մակրոտնտեսությամբ և մեկ շնչին բաժին ընկնող եկամուտների ավելի ուժեղ ցուցանիշներով, պետկառավարման ցուցանիշներով, և մյուս կողմից` բարձր պետպարտքով և հարևան որոշ երկրների հետ լարված հարաբերություններով:

Դրական կանխատեսումն արտացոլում է այն ինստիտուտները, որոնք նպաստել են մակրոտնտեսական և ֆինանսական կայունությանը քաղաքական զգալի փոփոխությունների ժամանակահատվածում, աճի ավելի ուժեղ կանխատեսումները հարևան երկրների համեմատ, ինչպես նաև արտացոլում է պետական պարտքի կրճատման միջնաժամկետ ծրագրի հավատարմությունը:

«Արտաքին խոցելիությունները հայտնվել են 2018 թվականի ընթացիկ գործառնությունների հաշվի պակասուրդի կտրուկ ավելացումից հետո, թեև դա կարող է մասամբ արտացոլել վիճակագրական խնդիրները»,- նշում են գործակալության վերլուծաբանները:

Հիմնական գործոնները, որոնք կարող են առանձին կամ հանրագումարի մեջ հանգեցնել վարկանիշի թարմացմանը`

– Վստահությունը, որ բարելավվում են տնտեսական քաղաքականության հիմքերը, կառավարման արդյունավետությունը և ինստիտուցիոնալ արդյունավետությունը;

  • Մեծ վստահությունը, որ պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ վարընթաց հետագծում է;
  • Արտաքին բալանսի կայուն բարելավում:

    Հիմնական գործոնները, որոնք կարող են առանձին կամ հանրագումարում հանգեցնել «Կայուն» կանխատեսման վերանայմանը`



– Ընթացիկ գործառնությունների հաշվարկի բարձր պակասուրդի հետ կապված արտաքին ռիսկերի ավելացում;



– Ֆինանսական տեղաշարժեր, որոնք կարող են հանգեցնել պետական պարտք/ՀՆԱ` վարընթաց հետագծով ուղղելու անհնարինությանը միջնաժամկետ հեռանկարում:


Fitch-ը ենթադրում է, որ Հայաստանը կշարունակի սոցիալական և քաղաքական լայն կայունություն դրսևորել  և չի ակնկալում Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ հակամարտության եկարատև էսկալացիա մինչև մի մակարդակ, որը կարող է ազդել տնտեսական և ֆինանսական կայունության վրա: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img