«Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/ԱՌԿԱ/․ Շուրջ երկու տարի առաջ սկսվեց հայկական «Shoonch» ջրերի արտադրությունը։

Բրենդի անվանումն ու շշերի դիզայնը մշակելիս «Shoonch»-ի հիմնադիրներն ուսումնասիրել են համաշխարհային շուկայի տենդենցներն ու ստացել այնպիսի արտադրանք, որն իր ուրույն տեղը կունենա միջազգային շուկայում: 

Ապարանի աղբյուրներից հոսող ջուրը «Shoonch» ջրերի գործարանում անցնում է հատուկ ֆիլտրացիոն համակարգ՝ պահպանելով համն ու քիմիական կարևոր տարրերը: Գործարանում օրական շուրջ 40.000 շիշ ջուր է շշալցվում:

«Shoonch»-ը շուկայում ներկայանում է ոչ ստանդարտ 0.4, 0.6 և 0.8 լիտր ծավալով ջրի շշերով։

Արտադրության գործընկերը Հայաստանում լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ էլ արտադրությունը համալրվել է առաջատար սարքավորումներով  ու ավտոմատ հոսքագծերով:

«Մենք ընտրեցինք «Shoonch» անունը՝ շուկային նոր շունչ, ոճ և տեսք հաղորդելու համար: Առաջին հերթին մենք կարևորում ենք սանիտարահիգիենիկ պայմաններն ու այն միջավայրը, որտեղ շշալցվում է ջուրը։ Ակբա Լիզինգի հետ համագործակցության շրջանակում ձեռք ենք բերել ամբողջական հոսքագիծ, որի արդյունքում այսօր ունենք կանոնակարգված պրոցես՝ սկզբնական վիճակից մինչև վերջնական պրոդուկտի ստեղծում։ Որպես գործընկեր՝ Ակբա Լիզինգը բավականին պատշաճ և օպերատիվ ձևով օգնել է արագ կազմակերպել բոլոր գործընթացները»,- նշում է «Հեդ Քորփորեյշն» ընկերության գործընկեր, գլխավոր տնօրեն Մնացական Ավետիսյանը։

«Shoonch»-ն առայժմ առկա է միայն տեղական շուկայում, առաջիկայում կարտահանվի Ռուսաստան, իսկ հետո արտահանման աշխարհագրությունն ավելի կընդլայնվի: Կմեծանա նաև տեսականին, շուկա կներկայացվեն գազավորված ու տարբեր համերով ըմպելիքներ:

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։ Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ռենշինը նոր պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն Ամերիաբանկն է

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարում է պարտատոմսերի հերթական տրանշի թողարկման մասին` ներդրողներին ընձեռելով քաղաքի երկարաժամկետ զարգացման իր ծրագրի մի մասը դառնալու հնարավորություն։

Կենսաթոշակներ, նպաստներ և հետվճար․ ՀՀ կառավարությունն այս նպատակների համար կհատկացնի 40,8 մլրդ դրամ

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի  կայացած նիստում որոշում է կայացրել 40,8 մլրդ դրամ հատկացնել 2026 թ.-ի չորրորդ եռամսյակում կենսաթոշակային և սոցիալական վճարումների ֆինանսավորման համար։

«Ոսկե ժամ»․  IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո

Բժշկության մեջ գոյություն ունի «ոսկե ժամ» հասկացությունը՝ վնասվածք ստանալուց հետո այն ճակատագրական ժամանակահատվածը, երբ օգնությունն առավել արդյունավետ է։

Յունիբանկը աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներում

Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run բարեգործական նախաձեռնությունը համախմբեց ավելի քան 1 500 մասնակցի աշխարհի 22 քաղաքներում և հավաքագրեց 500 000 ԱՄՆ դոլար՝ պատերազմի և բռնի տեղահանության հետևանքով տուժած երեխաներին ու ընտանիքներին օգնելու համար։

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

Արյան անհրաժեշտ պաշարների համալրմանն ու արյան դոնորության մշակույթի խթանմանն աջակցելու նպատակով՝ Իդրամն ու IDBank-ը միացել են «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կողմից իրականացվող կամավոր արյունատվության նախաձեռնությանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img