ԿԲ նախագահը պարզաբանել է դրամի արժևորման պատճառը

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում արժույթի փոխարժեքը ձևավորվում է առաջարկի և պահանջարկի հիման վրա, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով հայկական դրամի արժևորման հարցին՝ կապված ռելոկանտների թվի զգալի աճի հետ։

«Հայաստանի կենտրոնական բանկը տարիներ շարունակ բազմիցս նշել է, որ երկրում գործում է ազգային արժույթի լողացող փոխարժեքի քաղաքականություն: Այսինքն՝ ԿԲ-ի համար փոխարժեքը թիրախային ցուցանիշ չէ, ինչպես, օրինակ, գնաճը», – ասել է Գալստյանը:

Նրա խոսքով՝ այսպիսի ճկուն քաղաքականությունը հնարավորություն է տալիս փոքր երկրներին, ինչպիսին է Հայաստանը, ունենալ բաց տնտեսություն և օգտագործել արժույթի փոխարժեքը որպես «ցնցումների կլանիչ» և ոչ թե ամպլիֆիկացման գործիք:

«Դրա շնորհիվ մենք կարողացանք լուծել գնաճի խնդիրը, որն առաջանում էր փոխարժեքի և տոկոսադրույքի հարաբերակցությունից, և որը տարիներ շարունակ կրկնվում էին»,- ընդգծել է Կենտրոնական բանկի նախագահը:

Ինչ վերաբերում է արտահանողներին, ապա Գալստյանի խոսքով, նրանց մի մասի համար կարող են որոշակի դժվարություններ առաջանալ՝ կապված փոխարժեքի տատանումների նկատմամբ բարձր զգայունության հետ: Սակայն քիչ չեն նաև այն ընկերությունները, որոնք շահում են այս իրավիճակից:

Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2024 թվականի նոյեմբերին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 389 դրամ, ինչը 3,4%-ով ցածր է 2023 թվականի նոյեմբերի նույն ցուցանիշից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աննշան աճ են գրանցել.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ.-ի հոկտեմբերի 20-ին   ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, հոկտեմբերի 19-ի համեմատ, աճել է 0.08 կետով՝ կազմելով 361.49 դրամ

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img