Հայաստանի բանկային համակարգի շահույթը 2024թ․–ին կգերազանցի 300մլրդ դրամը․ ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկային համակարգի շահույթը 2024 թվականին կկազմի 300 մլրդ դրամից մի փոքր ավելի, ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«2024 թվականը կարելի է բնութագրել որպես աճի և ընդհանուր զարգացման պահպանման տարի։ Եթե ​​նայենք ֆինանսաբանկային համակարգի ցուցանիշներին, ապա ակնհայտ է դառնում, որ տարին բավականին հաջող և շահութաբեր էր համակարգի համար։ Խոսքը, մասնավորապես, տարեկան 18 տոկոս ROE-ի մասին է»,- ասել է Գալստյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ։

Նրա խոսքով, բանկերն ունեն կապիտալի բավականին մեծ պահուստներ։ Այսպես, հանրապետության բանկային համակարգի ընդհանուր նորմատիվ կապիտալն այսօր կազմում է մոտ 1,7 տրլն դրամ։

«Միևնույն ժամանակ բանկային ակտիվները նույն ժամանակահատվածում կազմել են մոտ 10 տրլն. դրամ, որը համարժեք է երկրի ՀՆԱ-ի չափին։ Ուզում եմ նշել նաև իրացվելիության բաղադրիչը, որի մակարդակը բավականին բարձր է մեր բանկային համակարգում։ Այսինքն՝ համակարգը ի վիճակի է առանց խնդիրների կատարել նախորդ տարիներին ստանձնած բոլոր պարտավորությունները»,- ամփոփել է ԿԲ նախագահը։

Հայաստանում գործում է 18 առևտրային բանկ։ Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) տվյալներով՝ բանկային համակարգի զուտ շահույթը 2024 թվականի առաջին 9 ամիսներին կազմել է 682 մլն դոլար՝ 2023 թվականի 586 մլն դոլարի դիմաց։

Ֆինանսական հաշվետվության  միջազգային ստանդարտներին համապատասխան հրապարակված հաշվետվությունների համաձայն, Հայաստանի բանկերի ընդհանուր ակտիվները սեպտեմբերի վերջին կազմել են 10 144,1 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ ավելանալով 10,5%-ով):

Բանկերի վարկային ներդրումների ծավալը, չհաշված զուտ պահուստները, կազմել է 5758,4 մլրդ դրամ՝ տարեսկզբից աճելով 14,5%-ով։ Ընդհանուր պարտավորությունները 9 ամսում աճել են 9.1%-ով և կազմել 8404.7 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները կազմել են 5914.0 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ աճելով 7.2%-ով։ Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է 1739,4 մլրդ դրամ՝ տարեսկզբից աճելով 17,8%-ով։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

Հայաստանի բանկերի կապիտալը հունվար–սեպտեմբերին աճել է՝ հասնելով մինչև 2,32 տրլն դրամի

Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 2.32 տրլն դրամ: III եռամսյակում այն ավելացել է 4.03%-ով, իսկ տարվա ընթացքում՝ 14.21%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img