Ճգնաժամի ազդեցությունն աննշան էր Հայաստանի ապահովագրական շուկայի վրա

«Ալֆա-Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Երմոնյա Վարդևանյանի բացառիկ հարցազրույցը՝ «ԱՌԿԱ» գործակալությանը

«ԱՌԿԱ». Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ապահովագրական շուկան: Ինչպիսի՞ն է նրա աճի դինամիկան, և ի՞նչ միջոցներ է պետք ձեռնարկել ապահովագրական բիզնեսի զարգացման համար:

Ե. Վարդևանյան. Հայաստանի ապահովագրական շուկան համեմատաբար երիտասարդ է և այնքան էլ մեծ չէ իր ծավալներով, սակայն նրա գոյությունն արդարացված է: Հայաստանի ապահովագրական շուկայի զարգացման միտումը կարելի է դրական համարել, և հայրենական շուկայում նոր ապահովագրողների հայտնվելը դրա հաստատումն է:

Միաժամանակ ապահովագրական շուկայի զարգացման համար Հայաստանում անհրաժեշտ է իրականացնել մի շարք օրենսդրական բարեփոխումներ, մասնավորապես՝ ներդնել պարտադիր ապահովագրում: Սակայն մինչ պարտադիր ապահովագրման մասին օրենքի ընդունումը, անհրաժեշտ է համապատասխան օրենսդրական հիմք նախապատրաստել:

Կարծում եմ, որ մոտ ապագայում շուկայում լուրջ փոփոխություններ են կանխատեսվում, որոնք կապված են ապահովագրական ընկերությունների ընդհանուր կապիտալի վերաբերյալ նվազագույն նորմատիվի մասին կարգավորիչի պահանջի հետ, որն ուժի մեջ կմտնի 2010 թ.-ի սկզբին:

Այդ նորմատիվի համաձայն, հայկական ապահովագրական ընկերությունների կապիտալը 2010 թ.-ի հունվարի 1-ից կկազմի 1,5 միլիարդ դրամ՝ ներկա 500 միլիոն դրամի փոխարեն, ինչի արդյունքում կարելի է ընկերությունների միաձուլում կանխատեսել: Ինչ վերաբերում է «Ալֆա-Ինշուրանսին», ապա այժմ մեր ընկերության ընդհանուր կապիտալը համապատասխանում է սահմանված մակարդակին, և բաժնետերերը քննարկում են կապիտալի հետագա ավելացման հարցը:

«ԱՌԿԱ». Ինչպիսի՞ն են ընկերության ֆինանսական ցուցանիշներն ընթացիկ տարվա տասը ամիսների ընթացքում: Ինչպիսի՞ն է դրանց դինամիկան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, և ինչպիսի՞ն են ձեր կանխատեսումները մինչև 2009 թվականի ավարտը:

Ե. Վարդևանյան – Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության ֆինանսական ցուցանիշներն էականորեն աճել են: Այսպես, ապահովագրական պարգևատրման ծավալն աճել է մոտավորապես հինգ անգամ, իսկ վնասների չափը կրճատվել է 90 տոկոսով: Կարծում եմ, որ մինչև տարեվերջ ապահովագրական պարգևատրումների և եկամուտների ծավալների աճի դինամիկան կպահպանվի:

«ԱՌԿԱ». Այժմ, երբ հայտնվել են տնտեսության՝ ճգնաժամից դուրս գալու առաջին նշանները, կարո՞ղ եք գնահատել ապահովագրական ոլորտի վրա ճգնաժամի ազդեցության աստիճանը: Այդ ոլորտին ավելի երկար ժամանակ կպահանջվի՞ ճգնաժամից դուրս գալու համար:

Ե. Վարդևանյան – Ապահովագրման ոլորտն իր առանձնահատկության պատճառով ավելի խոցել է տնտեսական ճգնաժամի պայմաններում: Սակայն իմ կարծիքով, հաշվի առնելով այն, որ մեր երկրում բացակայում է պարտադիր ապահովագրումը, ապա ապահովագրական շուկայի վրա ճգնաժամի ազդեցությունն աննշան էր:

Հաշվի առնելով վիճակագրական տվյալները՝ այսօրվա դրությամբ կարելի է նույնիսկ ապահովագրական վճարումների չնչին աճ արձանագրել:

«ԱՌԿԱ». Ճգնաժամի պայմաններում ապահովագրական շուկայի ո՞ր ապրանքներն ավելի մեծ պահանջարկ ունեն:

Ե. Վարդևանյան.Այժմ հայրենական շուկայում առավել հանրաճանաչություն է վայլում բեռների, ավտոմեքենաների և առողջության ապահովագրումը: Անշարժ գույքի ապահովագրումն ամենաքիչ հանրաճանաչությունն է վայելում:

Ճգնաժամի պայմաններում սկսեց մեծ պահանջարկ վայելել նաև իրավաբանական անձանց պատասխանատվության ապահովագրումը, սակայն հարկ է նշել, որ ապահովագրման այդ տեսակը տարբերվում է ռիսկի բարձր աստիճանով:

«ԱՌԿԱ». Շուկայի զարգացման տեսակետից սկզբունքային ինչպիսի՞ նորարարություններ պետք է ներդրվեն հայրենական ապահովագրական շուկայում:

Ե. Վարդևանյան. Հայրենական ապահովագրական շուկայի թերություններից մեկը պարտադիր ապահովագրման բացակայությունն է: Պարտադիր ապահովագրման ներմուծման մասին օրինագծի քննարկումը պետք է ուժի մեջ մտնի 2010 թ.-ի հունվարին, սակայն որոշ պատճառներով այն արդեն մի քանի անգամ հետաձգվել է, և, այնուամենայնիվ, մենք հուսով ենք, որ 2011 թ.-ին ուժի մեջ կմտնի ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման կամ, այլ կերպ ասած, ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին օրենքը:

Հայաստանում պարտադիր ապահովագրման գոնե մեկ տեսակի ներդրումը կնպաստի հանրապետությունում ապահովագրման կուլտուրայի և ապահովագրման շուկայի զարգացմանը:

Ի տարբերություն մեր խոշոր և միջին ընկերությունների ու կազմակերպությունների՝ օտարերկրյա ներդրումային ընկերությունները, միջազգային կազմակերպությունները բավականին ակտիվ են դրսևորում իրենց ապահովագրման ոլորտում, նրանք պարտադիր կարգով ապահովագրում են իրենց աշխատակիցներին, շարժական և անշարժ գույքը:

«ԱՌԿԱ». Դեմպինգը ժամանակակից շուկայի կարևորագույն խնդիրներից է, որն արտահայտվում է սակագների նվազմամբ և միջնորդավճարների բարձրացմամբ: Շուկան կարո՞ղ է ինքնակարգավորվել, թե՞ անհրաժեշտ է պետության միջամտությունը:

Ե. Վարդևանյան – Դեմպինգն, անխոս, ժամանակակից շուկայի կարևորագույն խնդիրներից է, որն արտահայտվում է սակագների նվազմամբ և միջնորդավճարների բարձրացմամբ:

Իրեն հարգող յուրաքանչյուր ընկերություն պետք է պահպանի ապահովագրական շուկայում սահմանված սակագներն ու արհեստականորեն չնվազեցնի դրանք, ինչը կարող է վնասել ընկերության հեղինակությանը, ավելին՝ սնանկացման հանգեցնի:
Կարծում եմ, որ շուկան ի վիճակի է ինքնակարգավորվել և դուրս մղել դեմպինգը. եթե բոլոր ապահովագրողները պահպանեն սահմանված նորմատիվներն ու ապահովագրական դաշտի անդրադարձող սակագները, ապա որևէ խնդիր չի ծագի:

Ապահովագրողի կողմից սահմանվող սակագները պետք է առաջին հերթին համապատասխանեն առաջարկվող ծառայությունների որակին:

«ԱՌԿԱ». Ինչպե՞ս կանդրադառնա հայ-թուրքական սահմանի բացումը հայրենական ապահովագրական շուկայի վրա:

Ե. Վարդևանյան – Հայ-թուրքական սահմանի բացմամբ զգալի կերպով կաճի բեռների, ինչպես նաև պայմանագրային պարտավորությունների ապահովագրման պահանջարկը: Այնպես որ արդեն այսօր կարելի է վստահաբար պնդել, որ Թուրքիայի հետ սահմանի բացումն, անկասկած, դրական ազդեցություն կունենա:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին շարունակել է աճել. ՀՀ ԿԲ

2026 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ  հոկտեմբերի 12-ի համեմատ, նվազել է 0.48 կետով՝ կազմելով 361.73 դրամ։

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառու

«Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակված 4,648,503 դրամն ուղղվել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության կազմակերպմանը, որի նպատակն է ընդգծել կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կենսաբազմազանության պահպանության գործում կանանց ներդրումը։

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Ըստ նախագծի՝ այգին դառնալու է Մատենադարանի ցուցադրությունների օրգանական շարունակությունը, որտեղ տնկվելու են հայկական ձեռագրերում և մանրանկարներում հիշատակված բացառիկ բուսատեսակներ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի հիմնական իրադարձությունները (հոկտեմբերի 5–11)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ ընդգրկել է գնաճի դինամիկան, կապիտալի շուկայի ակտիվությունը, բանկային պարտատոմսերի նոր տեղաբաշխումները և անդրսահմանային դրամական փոխանցումները: Ուշադրության կենտրոնում են գտնվել նաև պետական պարտքի պարամետրերն ու սոցիալական պարտավորությունների ֆինանսավորումը:

Կենսաթոշակներ, նպաստներ և հետվճար․ ՀՀ կառավարությունն այս նպատակների համար կհատկացնի 40,8 մլրդ դրամ

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի  կայացած նիստում որոշում է կայացրել 40,8 մլրդ դրամ հատկացնել 2026 թ.-ի չորրորդ եռամսյակում կենսաթոշակային և սոցիալական վճարումների ֆինանսավորման համար։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img