ՎՏԲ-Հայատան Բանկը ժամանակավորապես կդադարեցնի պլաստիկ քարտերի սպասարկումը

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 2009թ.-ի նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ժ. 00:30-ից 02:30-ը ընկած ժամանակահատվածում կարող է տեղի ունենալ Բանկի Պրոցեսինգային կենտրոնի աշխատանքի դադարեցում՝ կապված նոր և ժամանակակից սերվերային համակարգերի ներդրման և ծրագրային ապահովման բարելավման հետ:

Վերոհիշյալ ժամանակահատվածում կդադարեցվի բանկոմատներում, առևտրի ու սպասարկման կետերում VISA և ArCa քարտերի սպասարկումը, ինչպես նաև չեն գործի ՎՏԲ Հայաստան բանկի կողմից թողարկված քարտերը:

Բանկը հայցում է քարտապանների ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img