Հայաստանի Կենտրոնական բանկը 1,5 մլրդ դրամ ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր է թողարկել

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմեբրի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը հինգշաբթի 1,5 մլրդ դրամի ծավալով միջին ժամկետանության արժեկտրոնային պարտատոմսեր է տեղաբաշխել:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են AMGN36265126 սերիայի եռամյա պարտատոմսեր:
Մամուլի հաղորագրության համաձայն՝ ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը 2 765 մլն դրամ է կազմել, որից 90 մլն դրամը՝ ըստ ոչ մրցակցային առաջարկությունների:

Ընդհանուր առմամբ աճուրդին մասնակցել է 5 գործակալ: Պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը տարեկան 12,9034% է կազմել՝ 13,1300% սահմանային եկամտաբերության դեպքում: ($1 – 386,29 դրամ): –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img